Բելգիայում հայտնաբերվել են Վաթեռլոոյի ճակատամարտի մասնակիցների կմախքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Բելգիայում հայտնաբերվել են Վաթեռլոոյի ճակատամարտի մասնակիցների կմախքներ

21:41 14.07.2022

Հնագետները հայտնաբերել են 1815 թվականին Բելգիայում՝ Վաթեռլոոյի ճակատամարտում զոհված զինվորների կմախքներ, հաղորդում է BBC-ն։ Փորձագետներն ասում են, որ հայտնագործությունները «անհավանական հազվադեպ են» Նապոլեոնյան մարտադաշտում. հետագա պեղումներ են իրականացվում՝ ավելին իմանալու համար:

Մասնագետների խմբերը հայտնաբերել են մարդկանց և ձիերի մնացորդներ։ Պեղումները վերսկսվել են այս տարի՝ 2019 թվականից ի վեր առաջին անգամ:

«Մենք սրանից ավելի չենք մոտենա Վաթեռլոոյի դաժան իրականությանը », – ասել է նախագծի տնօրեններից մեկը։

Գլազգոյի համալսարանի Մարտադաշտի հնագիտության կենտրոնի տնօրեն և «Չհայտնաբերված Վաթեռլոոն» բարեգործական կազմակերպության հնագիտական տնօրեն, պրոֆեսոր Թոնի Փոլարդը լայնորեն ներգրավված է պեղումների գործում:

«Ես 20 տարի մարտադաշտի հնագետ եմ և երբեք նման բան չեմ տեսել», – ասել է նա:

Վաթեռլոոյի ճակատամարտը, որը տեղի է ունեցել 1815 թվականի հունիսի 18-ին, նշանավորեց Նապոլեոնյան պատերազմների ավարտը։ Նապոլեոնի հրամանատարությամբ ֆրանսիական բանակն այդ ճակատամարտում ջախջախվեց բրիտանական ուժերի կողմից՝ Վելինգթոնի դքսի գլխավորությամբ, որը դաշնակցում էր պրուսական բանակի հետ՝ ֆելդմարշալ ֆոն Բլյուխերի գլխավորությամբ։

Պատմաբանները ճակատամարտը նկարագրում են որպես էպիկական շրջադարձային կետ եվրոպական պատմության մեջ, որը վերջ դրեց Նապոլեոնի՝ Եվրոպայի մեծ մասը ղեկավարելու հավակնություններին: Այն նաև վերափոխեց Մեծ Բրիտանիայի հարաբերությունները մայրցամաքի հետ:

Վերջին գտածոների թվում երեք անդամահատված վերջույթների մնացորդներ են հայտնաբերվել Մոն-Սեն-Ժան ֆերմայում, որը ճակատամարտի ժամանակ եղել է Վելինգթոնի դքսի գլխավոր դաշտային հիվանդանոցը:

Տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել մարտերում, սակայն քիչ մնացորդներ են հայտնաբերվել։ Համաձայն ժամանակակից տվյալների՝ մեծ թվով ոսկորներ հավաքվել, աղացվել և օգտագործվել են որպես պարարտանյութ գյուղացիական տնտեսություններում։

Թիմը կշարունակի իր պեղումները մինչև հուլիսի 15-ը, և հույս ունի մինչ այդ ավելի շատ բացահայտումներ անել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

BACK_TO_TOP