17:32 15.07.2022
«Միգրացիայի կառավարման կարողությունների հզորացում՝ հաջակցություն կառավարության՝ CEPA-ին համահունչ բարեփոխումների օրակարգի» ծրագրի շրջանակներում այսօր տրվեց միջազգային պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապարփակ բարեփոխման նախաձեռնության մեկնարկը՝ բոլոր շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղեկացնում են ՀՀ միգրացիոն ծառայությունից:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն նշեց, որ այսպիսի մեծ ընդգրկումով աշխատանքը կտա ցանկալի արդյունք փախստականներին և ապաստանին առնչվող իրավական դաշտը բարելավելու ուղղությամբ։ Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքերով՝ միգրացիայի և միգրացիոն կառավարման ոլորտում առաջնայինը ինստիտուցիոնալ պատշաճ բարեփոխումների իրագործումն է նոր ստեղծվող ներքին գործերի նախարարության շրջանակներում, ինչը հնարավորություն կտա ապահովել համապատասխան գործիքակազմ և պատշաճ որակավորում ունեցող աշխատակազմ: Նախարարի տեղակալը թեև բավարար գնահատեց Հայաստանում առկա միջազգային պաշտպանության մեխանիզմները, սակայն ներկայացրեց իրավիճակ, երբ անձը չի բավարարում փախստականի կարգավիճակի պահանջներին, բայցև չի կարող վերադարձվել իր երկիր, ուստի պետությունը պատշաճ մոտեցում պետք է ունենա նմանօրինակ իրավիճակներում։ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հիշեցրեց, որ ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի գրեթե բոլոր տարեկան զեկույցներում, այդ թվում նաև ոլորտին վերաբերող արտահերթ զեկույցի շրջանակներում, այդ թվում՝ Պաշտպանը բարձրաձայնել է իրավական պաշտպանությանն առնչվող թե՛ օրենսդրական և թե՛ գործնականում այդ պաշտպանությունն ապահովելու գործելակերպերի բացերին:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը նկատեց, որ առաջնահերթ խնդիրներից է պետության անվտանգությունն ու փախստականների իրավունքները հավասարակշռելը և նշեց, որ Եվրոպական միությունը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի կառավարությանը նմանօրինակ բարեփոխումների ճանապարհին, մասնավորապես ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում։ ՄԱԿ ՓԳՀ-ի միջազգային պաշտպանության բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինը նշեց այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ օրենսդրական փոփոխությունների կարիք է արձանագրվել, մասնավորապես ապաստան հայցողներին մատուցվող թարգմանչական ծառայությունների, կացարանային պայմանների վերաբերյալ։ Միջոցառմանը ներկա էին նաև ոլորտի այլ դերակատարներ ինչպես պետական, այնպես էլ հասարակական կազմակերպություններից։ Քննարկված հարցերի թվում կարևորվեց ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանությունը, նրանց համար հասանելիության ապահովումը հանրային ծառայություններին։ Օրենսդրական փոփոխությունների մշակման նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ՝ բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ։
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 364 անձ, որից 240-ը՝ Ուկրաինայի քաղաքացիներ։ Փախստականի կարգավիճակ է տրամադրվել 22 անձի, մերժվել՝ 28-ի, կարճվել են 37 դիմումներ։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը23:59 22.06.2025
ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվելՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...
23:44 22.06.2025
«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգովԱնգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...
23:29 22.06.2025
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըՀունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...
23:20 22.06.2025
ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...
22:58 22.06.2025
Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...
22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...