21:00 15.07.2022
Երկլեզու դրամատիկական արվեստանոցի հիմնադիր, նախագծի հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի նախաձեռնությամբ Գյումրիի Թումո կենտրոնում այս տարվա հոկտեմբերին կանցկացվեն աշխատարաններ հայ երիտասարդ արվեստագետների համար, որոնք հնարավորություն կունենան դերասանական արվեստին ծանոթանալ երկլեզու տարբերակով։
Երկլեզու դրամատիկական արվեստանոց նախագիծն արդեն երկրորդ տարին է հնարավորություն է ընձեռում կատարելագործվել դերասանական արվեստում, բացի դրանից սովորել և ուսումնասիրել նաև ֆրանսերեն լեզուն։
«Երբ որ Սերժ Ավետիքյանը մեզ ասաց, թե մի խնդրանք ունի շենքը դերասանական դասընթացների, միջոցառումների անցկացման համար, իրեն թվում է,թե խնդրանք է անում, բայց իրականում ինքը մեծ խնդիր է լուծում։ Մենք իրեն ասեցինք, լավ,կմտածենք, բայց իրականում ներքուստ ուրախացանք, որովհետև այն կապ ուներ նաև ֆրանկոֆոնիայի հետ։ Թատրոնն ինչու է կարևոր մեզ համար, որովհետև մեզ մոտ մի քիչ բացթողում է, մենք ունենք բազմաթիվ ոլորտներ՝ ֆիլմերի ստեղծում, լուսանկարչություն և այլն, այնտեղ մի քանի տեղ առնչվում ենք դերասանությանը, ֆիլմի բեմադրիչը կամ նկարողը շատ լավ պիտի հասկանա՝ ինչ է կատարվում կադրից այն կողմ»,- ասում է Թումոյի զարգացման ծրագրերի տնօրեն Բեկոր Փափազյանը։
Անցած տարի նախագծի շրջանակներում 6 երիտասարդ դերասաններ մասնագիտական պրակտիկա են անցել Փարիզում։ Այս տարի մասնակցության հայտ ներկայացրած 62 մասնակցից ընտրվել են 30-ը, նրանցից 10-ը՝ Գյումրիից են։
«Իմ նպատակն էր շատ շուտվանից, որ այս թատրոնը, որ դարձել է Թումո, վերադարձվի թատրոնին, որովհետև ինքը պահել է թատրոնի ոգին, հիմա մենք գնում ենք այդ ճանապարհով և գործեր ենք անում, որ թատերական նշանակությունը վերականգնենք»,- նշում է Երկլեզու դրամատիկական արվեստանոցի հիմնադիր, ռեժիսոր և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը։
09:00 16.06.2025
Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխաԻրանի վրա Իսրայելի կողմից իրականացված երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իր քարոզչության մեջ Իսրայելի ագրեսոր ռեժիմը ձևացնում է, թե իր հարձակումները կատարվում են ճշգրիտ և առանց բնակելի տարածքների վրա հարձակվելու, սակայն ճշմարտությունն այլ է։ Ավելի քան 70 կին և երեխա […] ...
08:30 16.06.2025
Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել2.5 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ նահանգում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Տեղեկատվությունը հայտնվել է կենտրոնի պաշտոնական կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:35-ին, գետնի տակ 10 կիլոմետր խորության վրա։ ...
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...