23:40 23.07.2022
100-ամյա բրիտանուհին նշել է այն ալկոհոլային խմիչքը, որը նպաստել է իր երկարակեցությանը, հաղորդում է Shropshire Star-ը:
Փամ Քաթերալը նշել է իր կարևոր իրադարձությունը Շրոփշիր նահանգի Շրուսբերի քաղաքի Սուան Հիլ տարեցների խնամքի կենտրոնում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կինը ծառայել է թագավորական ռազմաօդային ուժերում, որտեղ նա զբաղվում էր բրիտանական կործանիչների թռիչքների պլաններ կազմելով։ Ավելի ուշ նրան տեղափոխել են Հարավարևելյան Ասիա:
Պատերազմից հետո նա ամուսնացել է Նոել Քաթերալի հետ, որը երկար տարիներ դասավանդում էր Բերքշիրի Վելինգթոն քոլեջում։ Նա և իր ամուսինը հետագայում տեղափոխվել են Շրոփշիր՝ իրենց երկու դուստրերին ավելի մոտ լինելու համար: Օրվա հերոսը կարծում է, որ իր երկարակեցությանը նպաստել է իր սիրելի ալկոհոլային խմիչքը։ Երբ նրան հարցրել են երկարակեցության գաղտնիքը, Քաթերալը պատասխանել է.
«Ես ամեն երեկո մի բաժակ վիսկի եմ խմում»: Դուստրերը, վեց թոռները և ինը ծոռները շնորհավորել են բրիտանուհուն նրա հարյուրամյակի կապակցությամբ, իսկ Սուոն Հիլի ադմինիստրացիան հատուկ երեկույթ է կազմակերպել վետերանի պատվին. «Բոլորն ահավոր բարի էին ինձ հետ, և ես ինձ երես առած երեխա էի զգում»,- կատակել է Քաթերալը տոնից հետո:
18:25 07.05.2025
Կառավարությունը նախատեսում է ընդլայնել Երևանի և այլ բնակավայրերի ջրահեռացման համակարգերի արդիականացման ծրագրերըՀՀ կառավարությունը նախատեսում է առաջիկա տարիներին ընդլայնել ջրահեռացման համակարգերի կառուցման ու արդիականացման ծրագրերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ մայիսի 7-ին Կառավարության հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին։ Պատգամավորը բարձրաձայնել է Երևանի՝ անձրևների ժամանակ կրկնվող ջրակուտակումների խնդիրը՝ նշելով, որ մայրաքաղաքը կրկին վերածվել էր «մինի […] ...
18:18 07.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետՄայիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ վստահություն հայտնելով, որ իր հետագա ծառայության մեջ պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայ-բելառուսական […] ...
18:12 07.05.2025
Կրթահամալիրները կծառայեն որպես համայնքային զարգացման կենտրոններ․ Աժ-ում քննարկվել է «Կրթության մասին» օրենքի փոփոխությունըԱժ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը։ Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո նախագծում կատարվել են փոփոխություններ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ներդնել հանրակրթական հաստատությունների նոր մոդել, որի համաձայն՝ փոքրաթիվ բնակչությամբ բնակավայրերում կգործեն կրթահամալիրներ, որոնք կծառայեն որպես համայնքային զարգացման կենտրոններ։ «Նախագծում ներկայացված է […] ...
18:06 07.05.2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո ԷսպինոսինԵրևանում մայիսի 7-11-ն անցկացվող կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը […] ...
17:54 07.05.2025
Մեր արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ երբևէ չի եղել ՌԴ-ի հետ հարաբերությունները չխորացնելը. ՓաշինյանՀայաստանը վարում է բալանսավորված արտաքին քաղաքականություն և մի ուղղությամբ հարաբերությունները չի կառուցում՝ ի հաշիվ այլ հարաբերությունների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին այս մասին վստահեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հնչող տեսակետներին, թե Մայիսի 9-ին Մոսկվա այցը կարող է խաթարել Արևմուտքի հետ հարաբերությունները: «Մենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել: Եվ այդ քաղաքականության մեջ չի […] ...