Դաունինգ սթրիթը հրապարակել է Typhoon կործանիչում նկարահանված Ջոնսոնի մասնակցությամբ տեսանյութը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC

Դաունինգ սթրիթը հրապարակել է Typhoon կործանիչում նկարահանված Ջոնսոնի մասնակցությամբ տեսանյութը

15:15 18.07.2022

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակել է պաշտոնաթող վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ առնվող տեսանյութ, որը նկարահանվել է անցյալ շաբաթ RAF Eurofighter Typhoon-ի օդաչուների խցիկում օդային լիցքավորման ուսումնական թռիչքի ժամանակ, հաղորդում է Sky News-ը:

Տեսանյութը նկարահանել է անձամբ Ջոնսոնը՝ օդաչուի հագուստով։ Երկուշաբթի օրը Ֆարնբորո ավիաշոուում իր ելույթի ժամանակ Ջոնսոնը ծրագրում է Պահպանողական կուսակցության ղեկավարությունը համեմատել թռիչքների հետ, հաղորդում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով բրիտանական կառավարության աղբյուրները։ Նա նաև կխոսի  «նախկինում»՝ կառավարության  ղեկավարի պաշտոնում  անցկացրած երեք երջանիկ տարիների մասին, և որ ինքը «պատրաստ է առանց որևէ խնդրի երկրի կառավարումը փոխանցել մեկ ուրիշին»:

Բորիս Ջոնսոնը, որ 2019 թվականին փոխարինեց Թերեզա Մեյին վարչապետի պաշտոնում, հուլիսի 7-ին հայտարարեց, որ հեռանում է վարչապետի և Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Նա կպաշտոնավարի մինչև կաբինետի նոր ղեկավարի նշանակումը։

11 խորհրդարանական ավելի վաղ հայտարարել էր պահպանողականների առաջնորդի և Բրիտանիայի վարչապետի պաշտոնում առաջադրվելու ցանկության մասին, սակայն նրանցից վեցն արդեն հեռացվել է ընտրությունների տարբեր փուլերում։

Երկուշաբթի օրը տեղի կունենա Մեծ Բրիտանիայի վարչապետի ընտրության երրորդ փուլը, որին կմասնակցեն Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը, ԱԳ նախարար Լիզ Թրասը, միջազգային առևտրի փոխնախարար Փեննի Մորդոնը, Համայնքների պալատի հանձնաժողովի նախագահ Թոմ Թուգենդհատը և կանանց ու հավասարության հարցերով նախկին փոխնախարար Քեմի Բադենոկը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում

09:24 22.06.2025

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում

Իրանին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են, հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ «Կասկած չկա, որ ԱՄՆ ռազմական ագրեսիան Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված պարտադիր միջազգային նորմերի կոպիտ խախտում է», – գրել է Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի […] ...

ԱՄՆ-ի կողմից միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո Իրանում ռադիոակտիվ արտահոսք չի հայտնաբերվել

09:12 22.06.2025

ԱՄՆ-ի կողմից միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո Իրանում ռադիոակտիվ արտահոսք չի հայտնաբերվել

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը որևէ ռադիոակտիվ արտահոսք չի հայտնաբերել Սպահանի, Նաթանզի և Ֆորդոյի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածներից հետո, ասվում է գործակալության հայտարարության մեջ։ «Մենք անմիջապես իրականացրեցինք անհրաժեշտ ստուգումներ՝ հարձակման ենթարկված օբյեկտների տարածքում ռադիոակտիվ նյութերի հնարավոր արտահոսքի հայտնաբերման նպատակով։ Բնակչության համար սպառնալիք չկա», -ըստ Իրանի պետական ​​IRNA լրատվական գործակալության՝ ասել է կարգավորող մարմինը: ...

ԱՄՆ-ն պատրաստ է րոպեների ընթացքում Իրանում լրացուցիչ թիրախներ ոչնչացնել. Թրամփ

09:05 22.06.2025

ԱՄՆ-ն պատրաստ է րոպեների ընթացքում Իրանում լրացուցիչ թիրախներ ոչնչացնել. Թրամփ

Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում մի քանի րոպեի ընթացքում ոչնչացնել Իրանում լրացուցիչ թիրախներ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը իր հայրենակիցներին ուղղված հեռուստատեսային ուղերձում՝ կապված Իրանին հասցված հարվածների հետ։ «Եթե խաղաղությունը արագ չհաստատվի, մենք կհարձակվենք այլ թիրախների վրա ճշգրտությամբ, արագությամբ և հմտությամբ։ Դրանց մեծ մասը կարող է ոչնչացվել մի քանի րոպեի ընթացքում», […] ...

ԱՄՆ-ը հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին

08:56 22.06.2025

ԱՄՆ-ը հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային օբյեկտների դեմ ամերիկյան բանակի գործողության մասին: «Մենք ավարտեցինք շատ հաջող հարձակումն Իրանի 3 միջուկային օբյեկտի դեմ, ներառյալ՝ Ֆորդոյի, Նաթանզի ու Սպահանի»,-  Truth Social սոցցանցի իր էջում գրել է նա: Ըստ ԶԼՄ-ների՝ Թրամփի վարչակազմը նախօրոք տեղեկացրել է Իսրայելին՝ Իրանին հասցվելիք հարվածի մասին: Թրամփն ավելի ուշ ամերիկյան հարվածները իրանական […] ...

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

23:59 21.06.2025

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

23:53 21.06.2025

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

Իրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...

BACK_TO_TOP