Վալերիյ Օսիպյանն աշխատանքային այցեր է կատարել Արմավիրի և Արագածոտնի մարզեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

Վալերիյ Օսիպյանն աշխատանքային այցեր է կատարել Արմավիրի և Արագածոտնի մարզեր

22:31 06.08.2018

Օգոստոսի 4-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ոստիկանության Արմավիրի և Արագածոտնի մարզային վարչություններում։ Արմավիրի մարզային վարչության ծառայողների աշխատանքային պայմաններին ծանոթանալուց հետո Վալերիյ Օսիպյանը հանդիպեց վարչության անձնակազմին։ Ոստիկանության պետն ընդհանուր առմամբ դրական գնահատեց Արմավիրի ոստիկանների աշխատանքը՝ ընդգծելով, որ նախորդ տարվա համեմատությամբ աճել է բացահայտումների ցուցանիշը։ Այդուամենայնիվ, Վալերիյ Օսիպյանը հրահանգեց ակտիվացնել բնակարանային գողությունների նախականխման ու բացահայտման ուղղությամբ տարվող միջոցառումները, ընդ որում, դրանք պետք է իրականացվեն բաժինների բոլոր ստորաբաժանումների համագործակցված աշխատանքով։

Ոստիկանության պետը անդրադարձավ նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը՝ հանձնարարելով այդ ուղղությամբ իրականացնել ամենօրյա աշխատանք և՛ կանխարգելման, և՛ բացահայտման նպատակներով։ Վալերիյ Օսիպյանը հրահանգեց ահազանգերին արագ արձագանքել, բացառել դեպքեր թաքցնելու արատավոր երևույթն ու կոռուպցիոն ցանկացած դրսևորում։ Ոստիկանության պետը հատուկ անդրադարձավ նաև ոստիկան-քաղաքացի շփումներին՝ պահանջելով լինել չափազանց հարգալից․ հատկապես տուժողների նկատմամբ հարգանքը պետք է ընդգծված լինի։ Վալերիյ Օսիպյանը գործընկերներին հիշեցրեց՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է՝ անկախ մասնագիտությունից, դիրքից, սոցիալական դրությունից ու կարգավիճակից՝ հրամայելով բացառել խտրական վերաբերմունքը։ Աշխատանքային հանդիպման ավարտին Արմավիրի մարզային վարչության մի խումբ ծառայողներ ոստիկանության պետի հրամանով պարգևատրվեցին։
Պարգևատրումներից հետո Վալերիյ Օսիպյանը հավաստիացրեց, որ ծառայության նկատմամբ սրտացավ ու բարեխիղճ ոստիկանները մշտապես խրախուսվելու են։

Հաջորդ հանդիպումը ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների հետ էր՝ Աշտարակում։ Ոստիկանության պետը նախ անդրադարձավ մարզի ոստիկանների թերություններին ու բացթողումներին՝ կոնկրետ հանձնարարականներ տալով դրանց արագ և արդյունավետ շտկման ուղղությամբ։ Վալերիյ Օսիպյանը հրահանգեց ակտիվացնել տարաբնույթ միջոցառումները՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման, հայտնաբերման և առգրավման ուղղությամբ։ Պահանջեց, որ բաժինների տարբեր ստորաբաժանումները, անկախ ծառայության ուղվածությունից, աշխատեն համախմբված և համագործակցելով, ինչը, միանշանակ, արդյունավետ է լինելու։

Վալերիյ Օսիպյանը Արագածոտնի ոստիկաններից ևս պահանջեց ոստիկան-քաղաքացի շփումներում լինել չափազանց բարեկիրթ՝ հիշեցելով, որ ոստիկանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանում է մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես և այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը և օրինական շահերը՝ անկախ նրա քաղաքացիությունից, ազգությունից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական դրությունից, կուսակցական կամ որևէ կազմակերպության պատկանելությունից։ «Օրենքի առաջ հավասար են բոլորը»՝ հավելեց ոստիկանության պետը։

Աշխատանքային հանդիպման ավարտին Վալերիյ Օսիպյանի հրամանով պարգևատրվեցին նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության մի խումբ ծառայողներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին Մուլահուսեյնովիչ

22:51 02.08.2025

Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին Մուլահուսեյնովիչ

Հայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...

BACK_TO_TOP