13:03 26.02.2018
«2017թ.-ին մաքսային ոլորտում ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից իրականացրած բարեփոխումներն ազդել են բիզնեսի գործունեության բարելավման վրա, ինչը տեսանելի է նաև մուտքերի ցուցանիշում», – ամփոփելով նախորդ տարվա ընթացքում արված բարեփոխումներն ու գրանցած արդյունքները, այսօր՝ փետրվարի 26-ին, ասել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը:
2017թ.-ին պետական բյուջեի մաքսային մուտքերը կազմել են 318.3 մլրդ դրամ, ինչը 2016թ.-ի համեմատ 23.4%-ով ավելի է: 2018թ.-ի հունվարի 1-ից կիրառվել է հարկային արտոնություն ներկրվող սարք-սարքավորումների, հումքերի և նյութերի նկատմամբ, որի արդյունքում հունվարին մաքսային մարմինների կողմից պետբյուջե չի գանձվել 2.6 մլրդ դրամի ԱԱՀ, բայց այս պարագայում էլ մուտքերը 20%-ով աճել են: Սա, ըստ Սամվել Ավետիքյանի, փաստում է ՊԵԿ-ի կողմից իրականացվող բարեփոխումները նպաստում են բիզնես միջավայրի բարելավմանը:
«Հարկերի ազատման պարագայում շրջանառու ֆինանսական միջոցները բիզնեսի մոտ թողնելով, նպաստում ենք, որ բիզնեսն ավելի զարգանա, այդ միջոցներն ուղղի իր գործունեության բարելավմանը, սարքավորումների նորացմանը, ինչու չէ՝ նաև իր կողմից մատուցվող ծառայությունների կամ իրացվող ապրանքների գների նվազմանը: Ստեղծվել է մրցակցային առողջ մթնոլորտ, որովհետև ի սկզբանե մաքսային մարմինները որդեգրել էին բոլորի համար հավասար դաշտ ստեղծելու քաղաքականությունը, որի արդյունքում բիզնեսի մոտ ձևավորվել է վստահության մթնոլորտ», – ասաց ՊԵԿ առաջին տեղակալը:
Խոսելով նոր անելիքներից` Սամվել Ավետիքյանը նշեց, որ Արարատյան մաքսատանը գործարկված հերթերի սպասարկման էլեկտրոնային համակարգը կարճ ժամկետում կներդրվի նաև բոլոր մյուս մաքսային ձևակերպումների սրահներում, բացառելով սուբյեկտիվ մոտեցումները: Նախատեսվում է նաև մոնիտորի վրա հերթերի կառավարման համակարգի և սպասարկման սրահի տեսադիտման ուղիղ հնարավորության իրականացում ՊԵԿ-ի պաշտոնական կայք էջում:
«Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացն այսօր տևում է 20 ր: Մաքսային մարմնի կայք- էջում արդեն տեղադրվել են գրեթե բոլոր նոր ավտոմեքենաների գները և հատուկ բանաձևի միջոցով հաշվարկվում են նաև տարբեր տարեթվերի ավտոմեքենաների գները, մի քանի օրից հասանելի կլինի նաև ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչը», – նշեց Սամվել Ավետիքյանը:
2017-18թթ.-ին նախատեսվում է նաև ամբողջությամբ էլեկտրոնային դարձնել մաքսային հայտարարագրումը, փաստաթղթերի ներկայացումն ու պահպանումը՝ ներդնելով «կանաչ ուղի» ընթացակարգով բաց թողնման ինքնաշխատ համակարգ:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...