23:20 06.08.2018
Կոտայքում բարեփոխումներն ԱՆԿԱՍԵԼԻ՛ են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով սպասվելիք բարեփոխումներին․
«Այս բոլոր պայմանավորվածությունների արդյունքները ակնկալում եմ երբևէ գրանցված ամենասեղմ ժամկետներում:
Պայմանավորվածությունները ձեռք են բերվել ՏԻՄ-երի հետ տարված աշխատանքների, ինչպես նաև քաղաքացիների հետ հանդիպում-քննարկումների արդյունքում:
Աշխատանքներ են իրականացվելու, որպեսզի.
– Պտղնի և Վերին Պտղնի, Արագյուղ, Ակունք, Գեղադիր, Ողջաբերդ և Հացավան համայնքներում շուտով գործեն վերանորոգված և կահավորված մանկապարտեզներ և մշակույթի տներ:
-Զորավանում հիմնենք արվեստի դպրոց:
-Նոր Երզնկա, Սարալանջ, Բուժական համայնքներում հիմնանորոգվեն և վերանորոգվեն ճանապարհներ, որոնց վրա աշխատանքներ չեն իրականացվել տասնամյակներով:
-Բալահովիտ, Կաթնաղբյուր, Արամուս և Կամարիս համայնքներում լուծվեն առողջապահական, կրթական և նախակրթական հաստատություններում առկա խնդիրները:
-Եղվարդ համայնքի Զովունի գյուղում սկսվեն երաժշտական դպրոցի հիմնանորոգման աշխատանքները, ինչը նախատեսվում է ավարտել մինչև հոկտեմբեր:
-Գողթում, Ջրաբերում, Գետարգելում, Արագյուղում լուծման փուլում են նախակրթարանի և դպրոցների խոհանոցի հարցը, Գեղարդում՝ տրանսպորտի խնդիրը։
– Հրազդանում «Եղևնիների պուրակը» շուտով կվերադարձվի քաղաքացուն:
-Նոր Հաճնում շուտով կգործի հիմնանորոգված մարզադահլիճ, Նոր Արտամետում կունենանք դպրոցի նոր մասնաշենք, իսկ գործող դպրոցի շենքը կտրամադրենք մանկապարտեզին:
-Լեռնանիստում շուտով կմեկնարկենք էկոտուրիզմի կենտրոնի նախագիծը, իսկ Կոտայքի մարզպետարանի շենքում աշնանն արդեն կգործի հանրային գրադարանը:
Եվ վերջում, ամենակարևորը՝ մարզի 90 դպրոցներից 87-ում սեպտեմբերից ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրով կգործի «Տաք սնունդ» նախագիծը:
Կոտայքում բարեփոխումներն ԱՆԿԱՍԵԼԻ՛ են։
Հ.Գ. Ցանկը հընթացս մտաբերեցինք. ամփոփ հաշվետվությունը կհրապարակենք պաշտոնավարման 100֊րդ օրը»,- ասված է հրապարակման մեջ։
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքըԻրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...
23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...
22:45 24.06.2025
Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներինԻսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...
22:35 24.06.2025
Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագներըԱշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...
22:25 24.06.2025
Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքումԻսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...