«Ամերիկան անտարբեր չի մնա, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ գործողությունները հայ ժողովրդի դեմ»․ Ադամ Շիֆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

«Ամերիկան անտարբեր չի մնա, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ գործողությունները հայ ժողովրդի դեմ»․ Ադամ Շիֆ

17:40 19.07.2022

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը խոսել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից 2023 թվականի բյուջետային տարում Ազգային պաշտպանության հատկացումների ակտին (H.R.7900) ներկայացված թիվ 121 փոփոխության կարևորության մասին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Լրացումը կոչ է անում ԱՄՆ պետքարտուղարությանը և պաշտպանության նախարարությանը հրապարակել զեկույց 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ օգտագործված թուրքական անօդաչու սարքերում ամերիկյան սարքավորումների օգտագործման, Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինամթերքի օգտագործման, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչներ զինյալների հավաքագրման վերաբերյալ։

«2020 թվականի սեպտեմբերից սկսած 44 օրվա ընթացքում Ադրբեջանը սարսափելի պատերազմ է հրահրել և մարդասիրական ճգնաժամ առաջացրել Լեռնային Ղարաբաղում՝ սպանելով հազարավոր հայերի և հազարավորներին էլ ստիպելով լքել իրենց նախնիների հայրենիքը։ Եվ մինչ օրս Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել հայ զինվորներին, ովքեր ենթարկվում են խոշտանգումների։ Ադրբեջանը սպառնում է նաև հազարավոր անմեղ քաղաքացիների, ովքեր ապրում են հերթական հարձակման և ներխուժման վախով: Խիստ կարևոր է, որ մենք հասկանանք, թե որքանով է Ադրբեջանը խախտել միջազգային իրավունքը, որպեսզի կարողանանք պատասխանատվության ենթարկել Ալիևի ռեժիմին և հղել ուժեղ ուղերձ, որ Ամերիկան անտարբեր չի մնա, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ գործողությունները հայ ժողովրդի դեմ»,- ասել է կոնգրեսական Շիֆը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

BACK_TO_TOP