18:25 20.07.2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանի նախաձեռնությամբ հուլիսի 20-ին Տեսչական մարմնում տեղի ունեցավ ընդլայնված աշխատանքային քննարկում՝ խոտածածկ և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհներից խուսափելուն ուղղված թեմայով։ Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության, Երևանի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի ղեկավար կազմն ու մասնագետներ, ինչպես նաև ԱԻՆ, պաշտպանության, շրջակա միջավայրի նախարարությունների, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Կ․ Դեմիրճյանի անվան անվան մարզահամերգային համալիրի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ։
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը ներկայացրեց 2021թ․ և 2022թ․ 1-ին կիսամյակում հանրապետությունում տեղի ունեցած հրդեհների վիճակագրությունը։ Ըստ այդմ՝ հրդեհների մեծ մասը տեղի է ունեցել խոտածածկ և բուսածածկ տարածքներում։
Այնուհետև քննարկման մասնակիցները ներկայացրին իրենց կազմակերպություններում առկա խնդիրները։ Նշվեց, որ հրդեհների տարածմանը նպաստում է այն հանգամանքը, որ խոտածածկ շատ տարածքներ ոռոգման խնդիր ունեն։ Առաջարկ արվեց մինչ ոռոգման ցանցի անցկացումն այդ տարածքներում խոտհունձ կատարել։
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցն առաջարկեց ուսումնասիրել ու գնահատել խոտածածկ ու բուսածածկ տարածքների ռիսկայնությունը և ըստ այդմ իրականացնել հսկիչ այրումներ, հնարավորության դեպքում նաև՝ ճանապարհահատվածներում արգելափակիչ հանքայնացման շերտերի բացման աշխատանքներ։
ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի վարչության հրդեհաշիջման և փրկարար աշխատանքների բաժնի պետ Գեղամ Հակոբյանը հայտնեց, որ հրդեհավտանգ առումով առավել ռիսկային տարածքներում հսկիչ կայաններ և ջոկատներ են տեղակայել և շուրջօրյա հերթապահություն ապահովել։
Քննարկման մասնակիցները կարևորեցին քարոզչական միջոցառումների անցկացումը։ Մասնավորապես՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության պետ Լիլիթ Ղարիբյանն անհրաժեշտություն համարեց կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումների անցկացումը՝ դրանք սկսելով հանրակրթական հաստատություններից, իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Վահրամ Սեդրակյանն առաջարկեց անտառային հատվածներում հրդեհների նախականխման ու խոտհունձի աշխատանքներին ներգրավել տեղի բնակչությանը։
Քննարկմանը նշվեց, որ առանձին և լուծում պահանջող հարց է մասնավոր ու վարձակալության տրված կանաչ տարածքներում հակահրդեհային միջոցառումների անցկացումը։ Դրանք սեփականատերերի ու վարձակալների կողմից պատշաճ չեն ոռոգվում, խոտհունձ չի կատարվում։ Այդ համատեքստում կարևորվեց վարձակալների ու սեփականատերերի շրջանում բացատրական աշխատանքի կատարումը։
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ա․ Պապիկյանը նշեց, որ հրդեհների կանխարգելման գործում պետք է ակտիվ համագործակցություն լինի Երևանի քաղաքապետարանի վարչական շրջանների աշխատակազմերի ու ԱԻՆ-ի միջև։
Հաշվի առնելով բարձր ռեժիմի ջերմային ֆոնը՝ քննարկման ավարտին առաջարկվեց շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծել աշխատանքային խումբ՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը23:59 22.06.2025
ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվելՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...
23:44 22.06.2025
«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգովԱնգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...
23:29 22.06.2025
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըՀունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...
23:20 22.06.2025
ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...
22:58 22.06.2025
Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...
22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...