21:27 23.07.2022
Arguments and Facts-ին և Doctor Peter-ին տված հարցազրույցում մաշկաբանները նշել են թաց գլխով քնելու հետևանքները՝ մասնավորապես՝ մազերի վնասում, մրսածություն և փոշու տիզ՝ անկողնային պարագաներում։
Մաշկաբան, կոսմետոլոգ Տատյանա Եգորովան ասել է, որ մեծ է մրսելու հավանականությունը: «Վտանգը հատկապես մեծ է, եթե օդորակիչը միացված է կամ պատուհանը բաց է: Իսկ խոնավ բարձն ամենահաճելի իրը չէ»,- ասել է նա՝ նշելով, որ մազերը կարող են խճճվել, ինչն առավոտյան լրացուցիչ հարդարում կպահանջի։
Մաշկաբան Աննա Կարպովան ավելացրել է, որ եթե քնելուց առաջ մազերը վարսահարդարիչով չչորացնեք և քնեք, ապա բարձը կարող է թրջվել։ «Իսկ եթե բարձի լցոնիչը բնական է՝ բմբուլ, փետուր, կարող է հայտնվել տիզ»,- մատնանշել է նա:
Մաշկաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Ագաֆոնովան զգուշացրել է, որ մազերը կարող են վնասվել, երբ թաց գլխով են քնում:
«Մազերը կարող են կորցնել ծավալը, վնասվել բարձի վրա, ինչը հետագայում կարող է հանգեցնել դրանց որակի վատթարացման»,- ասել է նա՝ խորհուրդ տալով քնելուց առնվազն 20-30 րոպե առաջ չորացնել գլուխը և օգտագործել բարձի երեսներ պատրաստված ոչ կոպիտ նյութերից, այլ, օրինակ, մետաքսից։
17:54 07.05.2025
Մեր արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ երբևէ չի եղել ՌԴ-ի հետ հարաբերությունները չխորացնելը. ՓաշինյանՀայաստանը վարում է բալանսավորված արտաքին քաղաքականություն և մի ուղղությամբ հարաբերությունները չի կառուցում՝ ի հաշիվ այլ հարաբերությունների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին այս մասին վստահեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հնչող տեսակետներին, թե Մայիսի 9-ին Մոսկվա այցը կարող է խաթարել Արևմուտքի հետ հարաբերությունները: «Մենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել: Եվ այդ քաղաքականության մեջ չի […] ...
17:48 07.05.2025
Քննարկվել են Հախում գետի վրա նոր կառուցվելիք կամրջի հետ կապված հարցերՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, հիմնադրամի այլ պատասխանատուներ այցելել են Տավուշի մարզ՝ տեղում քննարկելու Իծաքար-Գանձաքար ճանապարհին՝ Հախում գետի վրա նոր կառուցվելիք կամրջի հետ կապված հարցեր։ Մասնագետների և գործընկերների հետ մանրամասն ուսումնասիրվել է նոր կառուցվելիք կամրջի նախատեսվող տեղադիրքը։ Անդրադարձ է եղել կամրջի նախագծային լուծումներին, կառուցման […] ...
17:42 07.05.2025
Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտների բարեփոխումներըԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ու նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Առանցքում եղել են Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը, մասնավորապես՝ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում բարեփոխումները: Նշվել է, որ համաձայնագրով նախատեսված հրահանգներին համահունչ մշակվել […] ...
17:35 07.05.2025
Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այց է կատարել ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այց է կատարել ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոն: Նախարարը հանդիպում է ունեցել անձնակազմի հետ, ներկայացրել կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար բժիշկ-թմրաբան Գայանե Վարդազարյանին: Անահիտ Ավանեսյանը շնորհակալությունն է հայտնել այս տարիներին կատարված աշխատանքի համար, նշել, որ պետք է մնալ զարգացման ուղեծրում և որպես պետական բուժկենտրոն առաջ շարժվել զարգացման նոր տեսլականով: Նախարարը շրջել […] ...
17:28 07.05.2025
Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 8-ին՝ ժամը 10:00-18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Արարատյան, Սահմանապահներ, Սայաթ-Նովայի և Շահումյան փողոցների բազմաբնակարան շենքերի, Գործարանային փող. 1,2 շենքերի ջրամատակարարումը։ Մնացած բազմաբնակարան շենքերում հնարավոր է նկատվի ջրի ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և […] ...
17:23 07.05.2025
Վարչապետը հաստատել է, որ Մոսկվայում մասնակցելու է Հաղթանակի օրվա շքերթինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Մոսկվայում մասնակցելու է Հաղթանակի շքերթին։ Այս մասին վարչապետը հայտնել է լրագրողների հետ զրույցում: «Այո, Մոսկվա գնալու եմ»,-պատասխանելով ՌԴ մեկնելու մասին հարցին՝ ասել է Նիկոլ Փաշինյանը: ...