14:10 26.02.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 24-ին այցելել է Տավուշի մարզ` ծանոթանալու 2017թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին:
Ներկայացնելով Տավուշի մարզի 2017թ. մակրոտնտեսական ցուցանիշները՝ մարզպետ Հովիկ Աբովյանը նշել է, որ մարզում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 111000 հա: Համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում համայնքների թիվը դարձել է 24՝ նախկին 62-ի փոխարեն: Արդյունաբերական համախառն արտադրանքի ծավալը 2017թ. կազմել է 13.7 մլրդ դրամ՝ 2016թ. 12 մլրդ դրամի դիմաց, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 39.7 մլրդ դրամ՝ 2016թ. 41.3 մլրդ դրամի դիմաց: Նվազումը, մարզպետի խոսքով, պայմանավորված է 2017 թ. ցրտահարությամբ և կարկտահարությամբ, ինչպես նաև ցանքաշրջանառության ծավալի կրճատմամբ (2016 թ. համեմատ 5000 հա-ով պակաս): Առևտրաշրջանառությունը կազմել է 33.5 մլրդ դրամ՝ 2016 թ. 29.7 մլրդ դրամի դիմաց, ծառայությունների ծավալը՝ 14.1 մլրդ դրամ՝ 2016 թ. 10.7 մլրդ դրամի դիմաց, շինարարության ծավալը՝ 17.3 մլրդ դրամ՝ 2016թ. 12.5 մլրդ դրամի դիմաց:
Հովիկ Աբովյանի խոսքով՝ Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին իրականացվում են ջերմոցային, չորանոցային և սառնարանային տնտեսությունների, այգիների և վերամշակող արտադրամասերի հիմնման մեծածավալ ծրագրեր: Վերոնշյալ տնտեսությունների թիվն ընդհանուր գերազանցում է 350-ը, որոնք ապահովում են ավելի քան 1400 հիմնական և ժամանակավոր աշխատատեղ: Մարզում կա 6300 հա ոռոգովի հողատարածք, որից 2016 թ. ոռոգելի է եղել 4740 հա-ն, 2017 թ.՝ 4757 հա-ն, իսկ 2018 թ. նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 5290 հա-ի: 2016 թ. Ռուսաստան է արտահանվել 675 տ միրգ, 2017 թ.՝ 1715 տ, իսկ 2018 թ. կանխատեսվում է մինչև 2700 տ արտահանում: Մարզում առկա է 1645 միավոր գյուղտեխնիկա. 2016 թ. ֆինանսական վարձակալության լիզինգային ծրագրով ձեռք է բերվել 14 միավոր տեխնիկա, 2017 թ.՝ 9 միավոր, իսկ 2018 թ. նախատեսվում է ձեռք բերել ևս 24 տեխնիկա: Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագրով 85 ֆերմեր ստացել է 305.4 մլն դրամ վարկ: 2016 թ. հիմնվել է 25.3 հա պտղատու և ելակի ինտենսիվ այգիներ, 2017 թ. այդ ցուցանիշն ավելացել է 44 հա-ով՝ կազմելով 69.7 հա, իսկ 2018 թ. կանխատեսվում է հիմնել 350 հա ինտենսիվ այգիներ: Այս տարի ակնկալվում է բավական մեծ աճ գյուղատնտեսության ոլորտում. 2017 թ. ոլորտում իրականացվել է 2.8 մլրդ դրամ ներդրում, 2018 թ. նախատեսվում է 5.6 մլրդ դրամ, կանխատեսվում է 5-7 տոկոս աճ:
Վարչապետը գոհունակություն է հայտնել գյուղատնտեսության ոլորտում 2017 թ. կատարված աշխատանքից և արձանագրված ցուցանիշներից՝ հորդորելով չհոգնել և ավելի մեծ թափով շարունակել աշխատել:
Զեկուցվել է, որ մեկ շնչին ընկնող սեփական եկամուտների տեսակարար կշիռը ընդհանուր եկամուտների մեջ 2017 թ. կազմել է 25.7 տոկոս՝ 2016 թ. 22.2 տոկոսի դիմաց: 2018 թ. նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 30.6 տոկոսի: Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում 2017 թ. հավաքագրվել է 64 մլն դրամ՝ 2016 թ. 55 մլն դրամ, 2018 թ. նախատեսվում է հավաքագրել 96 մլն դրամ: Ծախսերը 232 մլն, 2017 թ. 278 մլն, 3030 մլն 2018 թվականին: Կառավարության ղեկավարը Տավուշի մարզում այս ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է ծախսեր-եկամուտներ անհամամասնական հարաբերակցության վրա՝ հանձարարելով վերանայել պլանավորումը:
«Մենք անցած տարի հանրապետությունով մեկ բավական մեծ աճ ենք ունեցել: 2016 թ. մենք 800 մլն դրամ հավաքում էինք, 2.7 մլրդ դրամ սուբսիդավորում էինք, 3.5 մլրդ դրամ ծախսում էինք: Այս տարի մենք պլանավորել ենք հավաքել 3.7 մլրդ դրամ և նույն 3.5 մլրդ դրամը ծախսել: Մենք որոշակի կողմնորոշիչներ տալիս ենք, բայց ձեր սակագին որոշողը դուք եք: Ձեր բյուջեն պետք է ծախսափակ լինի, որովհետև ծախսը մեծացնում եք, սակայն համաչափ մուտքեր չեք բերում: Սուբսիդիան մենք շարունակելու ենք տրամադրել, բայց ոչ թե նրա համար, որ այդ գումարները ծախսվեն ոչ թե աղբահանության վրա, այլ որևէ մնայուն բանի ստեղծման համար: Համայնք առ համայնք ուսումնասիրեք ծախսերը և հասկացեք՝ ինչու են աճում», – նշել է վարչապետը՝ հանձնարարելով տեղեկատվությունը ներկայացնել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
Առողջապահության ոլորտում մարզի 4 բժշկական կենտրոնների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների ընդհանուր գումարը 2017 թ. կազմել է 432,5 մլն դրամ՝ 2016 թ. 353.4 մլն դրամի դիմաց, 2018 թ. նախատեսվում է թիվը հասցնել 507 մլն դրամի: Վարչապետն անդրադարձել է առողջապահության ապահովագրության կարևորությանը՝ նշելով.
«Մենք չենք կարող լավ առողջապահական համակարգ ունենալ առանց ապահովագրության: Պետությունը պետք է հստակ ծրագիր ունենա, որպեսզի մենք տարածքային համաչափ զարգացման այս խնդրին ուշադիր լինենք: Բայց եթե խաղի կանոնները ճիշտ դնենք՝ օպտիմալացման խնդիր, լավ աշխատող, վճարովի ծառայություն, այս բոլոր խնդիրները դուրս են գալու: Մրցակցությունն այդ ամենը կարգավորելու է», – ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Կրթության ոլորտում 2017 թ. զարգացումների վերաբերյալ վարչապետին զեկուցվել է, որ մարզի 27 դպրոցում, հիմնականում գյուղական համայնքներում, ստեղծվել են ռոբոտաշինության լաբորատորիաներ, օտար լեզուների ուսուցիչների պակաս գրեթե չկա: Մարզի բոլոր դպրոցներում դասավանդվում է օտար լեզու, 7 դպրոցում՝ նաև երկրորդ օտար լեզու: Ավագ դպրոցներում ներդրվել է ձեռնարկատիրություն առարկան, որը բավական արդյունավետ է: Կառավարության ղեկավարը ողջունել է կատարված աշխատանքը՝ կարևորելով երեխաների բազմակողմանի զարգացման համար անհրժեշտ կրթական հնարավորությունների ապահովումը:
Խորհրդակցությանը քննարկվել են նաև համայնքային, մարզային և հանրապետական գույքի արդյունավետ կառավարմանը, շինթույլտվությունների քանակին և շինարարության ծավալին, միջհամայնքային ճանապարհների վերանորոգման ոչ ստանդարտ լուծումներ գտնելուն, Տավուշի մարզի գոտիավորմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...