15:24 21.07.2022
Ուկրաինական առաջնագծում իրավիճակի մասին հերթական վերլուծությունն է հրապարակել Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը։ Ըստ փորձագետների՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում ռուսական ուժերը լուրջ առաջխաղացում չեն ունեցել դեպի Սլավյանսկ կամ Սլավյանսկ-Բախմուտ ուղղությամբ և շարունակում են հարձակողական հզորությունը վատնել անկարևոր բնակավայրերի համար տեղական նշանակության մարտերի վրա։ Ըստ վերլուծաբանների՝ հուլիսի 3-ին Լիսիչանսկի գրավումից հետո ռուսական բանակը փորձում է գրավել Սևերսկը, սակայն այն դեռ գտնվում է ուկրաինական հսկողության տակ։
Բրիտանիայի հետախուզությունը նույնպես հայտնել է, որ ռուսական ուժերը Դոնբասի առաջնագծում շարունակում են փոքրամասշտաբ հարձակումներ իրականացնել, և ամենայն հավանականությամբ, մոտենում են Ուգլեգորսկի ջերմաէլեկտրակայանին, որը մեծությամբ երկրորդն է Ուկրաինայում։
Latest Defence Intelligence update on the situation in Ukraine – 21 July 2022
Find out more about the UK government's response: https://t.co/NFKXJWZWAx
🇺🇦 #StandWithUkraine 🇺🇦 pic.twitter.com/ZDvUxLsr34
— Ministry of Defence 🇬🇧 (@DefenceHQ) July 21, 2022
Առաջնագծում տիրող իրավիճակի մասին է հայտնել նաև Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ-ն։
«Հակառակորդը հարձակողական գործողություններ է իրականացրել Ուգլեգորսկի ջերմաէլեկտրակայանը գրավելու նպատակով։ Դրանք հաջողությամբ չեն պսակվել։ Սլավյանսկի ուղղությամբ գնդակոծվել են Դուբրովնոյեն, Կրասնոպոլյեն, Չեպիլը և մի շարք այլ բնակավայրեր։ Կրամատորսկի ուղղությամբ հակառակորդը հրետակոծել է Կրամատորսկը, Սևեռսկը, Գրիգորովկան, Զվանովկան և Սպորնոյեն։ Խարկովի ուղղությամբ հակառակորդը հարվածներ է հասցրել փողային և ռեակտիվ հրետանուց»,- առավոտյան տեղեկագրում հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ խոսնակ Ալեքսանդր Շտուպունը։
Խարկովի մարզի ղեկավարն իր հերթին հայտնել է Խարկով քաղաքի գնդակոծության մասին, որի հետևանքով առնվազն 2 մարդ է մահացել, 20-ից ավելին՝ վիրավորվել։ Ըստ Խարկովի քաղաքապետի՝ հարվածի տակ է հայտնվել քաղաքի ամենախիտ բնակեցված հատվածներից մեկը։
Ուկրաինական կողմին հասցված հարվածների մասին հայտնել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, հրթիռային զորքերը և հրետանին շարունակում են հարվածել Ուկրաինայի տարածքում ռազմական օբյեկտներին։ Մեկ օրում խոցվել է կառավարման 9 կետ, հրթիռահրետանային սպառազինության և զինամթերքի 6 պահեստ։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կործանիչ ավիացիայի կողմից Կրամատորսկի շրջանում խոցվել է Սու-25 ինքնաթիռ։ Բացի այդ, հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել է Մի-8 ուղղաթիռ, 5 անօդաչու թռչող սարք»,- տեղեկացրել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Իսկ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերը «Գրադ» համակարգերից հարվածել են Յասինովատայա քաղաքին։ Վաղ առավոտյան ուկրաինական կողմից հարվածել են նաև Դոնեցկի Դոլոմիտնոյե, Ելենովկա և Դոլյա բնակավայրերին։ Հաղորդվում է, որ վերջին մեկ օրում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում 3 խաղաղ բնակիչ է զոհվել ուկրաինական հարվածներից։
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...