Հերթական խայտառակ ծրագիրը. «Երկիր Ծիրանի»-ն դիմել է Լևոն Ալթունյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Հերթական խայտառակ ծրագիրը. «Երկիր Ծիրանի»-ն դիմել է Լևոն Ալթունյանին

14:18 26.02.2018

«Հերթական խայտառակ ծրագիրը». «Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսպես է բնութագրել մի շարք դեղեր միայն դեղատոմսերով ձեռք բերելու մասին որոշումը:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը խայտառակ, կասկածելի ու վտանգավոր համարելով 13 տարեկան 16 հազար հայ աղջիկներին «Գարդասիլ» պատվաստանյութով պատվաստելու նախաձեռնությունը, «խայտառակ» է անվանել նաև նոր որոշումը, որը դժվարություն է ստեղծում բնակչության և բժշկական անձնակազմի համար:

Կուսակցության անդամ Մարինա Խաչատրյանն այսօր՝ փետրվարի 26-ին, հարցումով դիմել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել 2018 թվականի մարտի 1-ից դեղատոմսերով դեղեր ձեռք բերելու հիմքերի մասին:

Կից ներկայացվում է հարցումը:

ՀՀ առողջապահության նախարար

Լևոն Ալթունյանին

 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Հարգելի պարոն Ալթունյան,

Ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով՝ խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել այսուհետ 2018 թվականի մարտի 1-ից դեղերի դեղատոմսով ձեռք բերելու իրավակարգավորող նորմերի մասին.

Խնդրում եմ տրամադրել 2018թ-ի մարտ ամսից դեղատոմսով և առանց դեղատոմսի վաճառվող դեղորայքի ամբողջական ցանկը,

  1. Ո՞վ կամ ովքե՞ր են այս նախաձեռնության հեղինակները (խնդրում եմ նշել կոնկրետ անուններ),
  2. Ե՞րբ է հաստատվել վերոնշյալ նախաձեռնությունը` որպես իրավակիրառվող որոշում, ու՞մ կողմից, և ինչու՞ է այն հատկապես 2018 թվականին մտնում գործածության մեջ,
  3. Բժշկական ծառայություններ մատուցող բուժհաստատությունները այս համակարգը ներդնելու ուղղությամբ ունե՞ն համապատասխան ռեսուրսներ, եթե այո, ապա ունե՞ք հետազոտություն, խնդրում ենք տրամադրել ուսումնասիրության արդյունքները,
  4. Գնահատե՞լ եք արդյոք այս համակարգի ներդրման ռիսկերը, որո՞նք են այդ ռիսկերը,
  5. Հաշվի առնելով բնակչության դժգոհությունները՝ ինչպե՞ս եք պատրաստվում արձագանքել դրանց։

 Մարինա Խաչատրյան

Բժիշկ-Նյարդավիրաբույժ

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

BACK_TO_TOP