17:06 21.07.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Գնումների համակարգի զարգացման հայեցակարգի նախագիծը:
Վարչապետը նշել է, որ գնումների ոլորտի զարգացման հարցը կառավարության շարունակական քննարկումների կարևորագույն թեմաներից մեկն է, որն ունի շատ նրբություններ, բարդություններ և կարևորություն:
«Խոսքը վերաբերում է պետական գնումներին, այսինքն՝ ըստ էության, պետական բյուջեի միջոցով իրականացվող ծրագրերին, որն ունի երկու կոմպոնենտ: Մեկը՝ ֆինանսների ծախսման և ծրագրերի իրականացման արդյունավետությունն է, և մենք այդտեղ հաճախ ենք խնդիրներ ունենում: Դրանց մի խումբը կապված է նրա հետ, որ շատ դեպքերում ամենաէժան գին առաջարկող ընկերությունը միշտ չէ, որ առաջարկում է ոչ միայն ամենաորակով, այլև ընդհանրապես՝ որակով ծառայություն:
Երկրորդը՝ շատ դեպքերում խնդիրներ ենք ունենում ոչ թե գնի և որակի, այլ կատարվածի ժամանակի և արագության հետ: Մյուս դեպքերում՝ շատ հաճախ խնդիր ենք ունենում, որ ստիպված ենք լինում մեկ անձից գնում իրականացնել: Այսօր էլ կառավարության նիստում այդպիսի դեպք ունեցանք: Իհարկե, սա օբյեկտիվ, ֆորսմաժորային իրավիճակների հետ է կապված լինում, բայց նաև ուղիղ գնումների դեպքում միշտ վստահ չենք լինում, թե ինչքանով արդյունավետ գին տվեցինք այդ ծառայության համար:
Մյուս կողմից՝ մեր գնումների համակարգը, ընդհանրապես՝ մեր պետական համակարգը ժամանակի, այսպես ասած, ֆինանսական գնահատման ոչ մի մեխանիզմ չունի: Նույն գնումների ընթացակարգը շատ դեպքերում երկար է ձգվում այն պատճառով, որ պարտվողը դատի է տալիս հաղթողին, պրոցեսը երկար ժամանակ է տևում, հետո՝ հաղթողն է դատի տալիս պարտվողին, հետո երկուսով են դատի տալիս կառավարությանը: Այս ամենը նորմալ է, մենք դեմ չենք, որ դատական և օրենսդրական շրջանակներում պարզաբանումներ տեղի ունենան: Հետո՝ այդ ծրագրերը կամ չեն իրականացվում, կամ իրականացվում են նախատեսվածից մեկ կամ երկու տարի ուշ:
Մենք մեթոդ չունենք հաշվելու, թե ուշ իրականացման հետևանքով պետությունը որքան գումար կորցրեց: Հնարավոր է՝ ենթադրենք 3 մլն դրամի շուրջ 4 տարի դատական վեճ ունենանք, բայց ոչ ոք չի հաշվում այդ ընթացքում պետությունը շահե՞ց, թե՝ չշահեց: Հնարավոր է, որ մի քանի միլիարդ դրամ կորցրեցինք: Ընդ որում, այսպիսի դեպքերում նաև բարոյական վնասի խնդիր կա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը հիշեցրել է՝ եղել է դեպք, որ գյուղական բնակավայրերից մեկում դպրոցի շենքի կառուցման շինարարությունը դատական գործընթացների պատճառով տարի ու կես ձգձգվել է և հայտնի չէ, թե այն երբ կավարտվի:
«Այդ ընթացքում երեխաները դպրոց չգնացին և այլն: Դրա վնասը որևէ մեկը հաշվե՞լ է, թե՝ չի հաշվել: Բայց մյուս կողմից էլ, իհարկե, հակառակը կա, որ այնուամենայնիվ, գնի ճշգրտման ամենաարդյունավետ մեխանիզմը զուտ տրամաբանորեն մրցութային կարգն է: Հիշում եք, թե այս ընթացքում ինչքան փոփոխություններ ենք արել գնումների համակարգում: Պետք է անկեղծ ասել, որ փնտրտուքների մեջ ենք, և ոսկե միջինը գտնել այս պահի դրությամբ մեզ չի հաջողվել:
Հույս ունենանք, որ Ֆինանսների նախարարությունը գտել է այդ ոսկե միջինը և մեզ այսօր կառաջարկի: Մենք պետք է անհոգնել շարունակենք այս թեմայի քննարկումը մինչև, այնուամենայնիվ, արդյունավետության հասնենք: Բայց ամենամեծ խնդիրը հետևյալն է՝ հիշենք, որ իրականում ամեն ինչ կարողանում ենք գնանշել, ամեն ինչ՝ բացարձակապես, բացի ամենաթանկարժեք բանից, իսկ ամենաթանկ բանը ժամանակն է: Մինչ այս պահը գոնե ես չեմ հանդիպել, որ ունենանք ժամանակը գնանշելու մեթոդաբանություն: Իսկ ժամանակն ինչո՞ւ է ամենաթանկը, քանի որ թերևս այն քիչ բաներից է կամ միակ բանը, որ այլևս հետ չես բերի: Այսինքն՝ այն կամ արդյունավետ օգտագործվեց, կամ չօգտագործվեց, կամ էլ հակառակ նպատակով օգտագործվեց»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև անդրադարձ է կատարվել գնումների համակարգում առկա հիմնական խնդիրներին, գնումների էլեկտրոնային համակարգի ոչ արդիական վիճակին, գնումների գործընթացի պլանավորմանը, ընթացակարգերին: Նշվել է, որ ներկայումս ընթացքի մեջ են գնումների նոր համակարգի մշակման աշխատանքները: Ռազմավարության նախագծով նախատեսվում է գնման ընթացակարգերի թվայնացում, գործիքակազմերի արդիականացում, գնումների մասնագետների վերապատրաստում, կարողությունների զարգացում և պայմանագրերի կառավարման գործընթացի բարելավում:
Նախագծի հիմնական նպատակն է՝ թիրախային կերպով շարունակական բարելավել գնումների համակարգը, իրականացնել գնումների մասնակիցների ռեյտինգավորում, բարելավել նաև մեկ անձից գնումների իրականացման համակարգը՝ պատասխանատվության հակակշռված ճկունության աճի ապահովմամբ:
Նախագծի շուրջ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել հարցադրումներով, դիտարկումներով և առաջարկություններով:
Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է գնումների ոլորտի հետևողական բարելավման անհրաժեշտությունը և հանձնարարել՝ հաշվի առնելով քննարկման արդյունքները, նախագիծը լրամշակել:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը09:44 23.06.2025
ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. ՊապոյանՀՀ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է. «Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Քիչ թվով մեքենաներ վերադարձվել են՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։ Առաջիկայում այս մասով պարբերաբար կհրապարակեմ տեղեկատվություն»։ ...
09:42 23.06.2025
Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերըՄեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը X-ի իր բլոգում կոչ է արել Միավորված Ազգերի Կազմակերպությանը առաջատար դեր ստանձնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում խաղաղության վերականգնման գործում։ «ՄԱԿ-ը այսօր, ավելի քան երբևէ, պետք է լինի խաղաղության կառուցման կոչ անող հաստատություն», – գրել է նա։ Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք […] ...
09:31 23.06.2025
Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցելԻրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղի են ունեցել մի շարք հզոր պայթյուններ, լսվել է ՀՕՊ համակարգերի աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Թեհրանի տարբեր շրջանների վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ են մղվել։ ...
09:22 23.06.2025
Նյու Յորքում ուժեղ փոթորիկը մարդկանց կյանքեր է խլելՆյու Յորք նահանգի կենտրոնական մասում ուժեղ փոթորկի և հորդառատ անձրևների հետևանքով երեք մարդ է մահացել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Մահվան դեպքերը Օնեիդա շրջանի Քիրքլենդ քաղաքում երկու առանձին ծառերի անկման արդյունք էին, ասել է շերիֆ Ռոբերտ Մասիոլան», – գրել է թերթը։ Մարզում արտակարգ դրություն էր հայտարարվել ավելի քան վեց ժամ՝ առատ […] ...
09:15 23.06.2025
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են ավելացնել պաշտպանական ծախսերը․ ReutersՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայնել են մինչև հինգ տոկոսով ավելացնել պաշտպանական ծախսերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո, հաղորդում է Reuters-ը։ «ՆԱՏՕ-ի անդամները կիրակի օրը համաձայնության եկան զգալիորեն մեծացնել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով դրանք ՀՆԱ-ի 5 տոկոսին, ինչպես պահանջել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Վերջնական տեքստում վերջնաժամկետը 2035 թվականն է։ Նպատակը կվերանայվի նաև 2029 թվականին», – ասվում է […] ...
09:08 23.06.2025
Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտումՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսանդրա Լոկատելլին Երևանում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում փորձի փոխանակմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը, հայտնում են նախարարությունից։ «Հուշագիրը ստորագրվել է՝ հաշվի առնելով սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքականությունների մշակման կատարելագործման, ինչպես նաև […] ...