Պայմանագրով Թեղուտում վաղուց պետք է աշխատանքները դադարեցված լինեին. Արթուր Գրիգորյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Պայմանագրով Թեղուտում վաղուց պետք է աշխատանքները դադարեցված լինեին. Արթուր Գրիգորյան

16:37 26.02.2018

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման էր եկել Թեղուտի հանքավայրի վերաբերող մի շարք փաստաթղթերով: Ըստ Գրիգորյանի՝ բնապահպանության նախարարության կողմից ստորագրված պայմանագիրն ասում է, որ Թեղուտում արդյունահանում չպետք է իրականացվեր դեռևս 2016 թվականից: 

«Պայմանագրում նշված է, որ թույլտվությունը տրամադրված է առաջին հերթի շահագործման համար, իսկ առաջին հերթը սկսվում է 2007 թվականի հոկտեմբերի 8-ից և տրամադրված է  8,3 տարով: Այսինքն՝ 2016 թվականի հունվարին այս պայմանագրի ժամկետն ավարտվել է, ավելին, ասվում է, որ մնացած պաշարների շահագործումը կարող է իրականացվել միայն սույն պայմանագրի 3.4.27 կետով սահմանված պայմանների կատարումից հետո: Իսկ  3.4.27  կետում նշվում է, որ պետք է նախքան հանքավայրի շահագործման առաջին փուլի՝ 8,3 տարվա  ժամկետի ավարտը, մշակել և օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննության ներկայացնել հանքավայրի շահագործման հաջորդ փուլի աշխատանքային նախագիծը: Դա և փորձաքննությունների դրական եզրակացությունները չստանալու դեպքում այդ ժամկետի ավարտին դադարում է սույն պայմանագրի գործողությունը»,- ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ եթե 2007-ի հոկտեմբերին 8-ին գումարում ենք 8.3 տարի, ստանում ենք 2016 թվականի հունվարի 8, այսինքն՝ դեռևս 2016 թվականի հունվարի 8-ից այդ պայմանագրի գործողությունը դադարել է, իսկ ընկերությունը արդյունահանել է առանց թույլտվության:

Գրիգորյանը նաև հիշեցրել է, որ վերջերս բնապահպանության նախարարությունը վերադարձրել է հանքի ընդլայնման նախագիծը: Ստացվում է` եթե անգամ համարենք, որ այն, թեկուզ ուշացումով, ներկայացվել է,  ապա չի հաստատվել:

 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչը խնդիր է տեսնում նաև Թեղուտի հանքի շահագործման առաջին փուլի համար տրված փորձագիտական եզրակացության մեջ:

«Նշված է պոչամբարի ծավալը` 174 մլն խմ, տարեկան արտադրողականությունը պետք է կազմեր 7մլն խմ, մինչդեռ ընկերությունը 8 մլն է արդյունահանել: Այնուամենայնիվ, ընկերությանն այս փորձաքննությունը տրվել է պայմաններով և միայն այդ պայմանների ապահովման դեպքում է փորձաքննությունն ուժի մեջ: Պայմաններն էին՝ շրջակա միջավայրի փորձաքննություն, հանքարդյունահանման ծրագիր, Թեղուտ գյուղի տարածքում հանգստյան գոտու նախագծային փաստաթղթերը, պոչամբարների կոնսերվացիայի փաստաթղթերը ներկայացնելը: Այնինչ բնապահպանության նախարարությունը դեռ 2014 թվականին տրամադրած փաստաթղթում ասում է, որ  մինչ այսօր ներկայացված չեն հանքավայրի շահագործման, ինչպես նաև պոչամբարների կոնսերվացման փաստաթղթերը: Այսինքն՝ 2006 թվականին տրամադրված պայմանները չեն իրագործվել: Եթե դրանք չեն ներկայացվել, փաստաթղթի ժամկետներն էլ ավարտվել են 2016-ին, այդ դեպքում ո՞ւր են նայել պետական մարմինները: Ի՞նչ իրավունք ունեք շահագործելու, եթե չունեք թույլտվություն»,- հավելել է Գրիգորյանը:

 Ինչ վերաբերում է պոչամբարին, ապա այն, եթե հիմա խնդիր ունի, բանախոսի համոզմամբ, կոռուպցիայի մասին է վկայում:

«Մոտավորապես 25 մլն տոննա հանքաքար է արդյունահանվել: Պոչամբարը, ըստ նախագծի և բնապահպանության նախարարության կողմից հաստատված փորձաքննության, 174 մլն խմ ծավալ ունի, այսինքն՝ այն ծավալը, որն արտահանվել է, ըստ պաշտոնական տվյալների,  որևէ կերպ չէր կարող անգամ ազդեցություն ունենալ պոչամբարի վրա, ուր մնաց, թե մինչև եզրը լցվեր:  Կա՛մ պոչամբարի ծավալներն իրականում շատ փոքր են, և իրենք լցրել են ինչ-որ մի այլ հատված, որը պոչամբարը չէ, կա՛մ արդյունահանման ծավալներն ավելի շատ են եղել, քան հրապարակված թվերը: Ինչ-որ բան ճիշտ չէ»,-  ասել է Արթուր Գրիգորյանը: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

13:48 02.08.2025

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

Ինդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ

13:35 02.08.2025

Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...

BACK_TO_TOP