Իրանը թալիբներին նավթ կվաճառի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+13.09 oC

Իրանը թալիբներին նավթ կվաճառի

18:51 23.07.2022

Աֆղանստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է,որ ստորագրվել է պայմանագիր Իրանից 350 հազար տոննա նավթ գնելու մասին։ Այս մասին հայտնում է Mehr-ը։

 

Իրանի ֆինանսների նախարարությունից էլ հայտնել են, որ պայմանագիրը ստորագրվել է Աֆղանստանում նավթի գները նվազեցնելու նպատակով։ Ավելի վաղ Աֆղանստանից բարձրաստիճան պատվիրակություն էր մեկնել Իրան նավթի ձեռքբերման շուրջ բանակցություններ վարելու, գնի և Աֆղանստան տեղափոխման հարցերը քննարկելու համար։

Ինչպես նաև ստեղծվել է համատեղ հանձնաժողով բնական գազի ձեռք բերման, Աֆղանստանի համար նավթամուղների կառուցման համար պայմանագրեր կնքելու նպատակով։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուսով եմ՝ նա գերազանց պաշտպանության նախարար է լինելու․ Թրամփը աջակցություն է հայտնել Հեգսեթին

10:45 30.04.2025

Հուսով եմ՝ նա գերազանց պաշտպանության նախարար է լինելու․ Թրամփը աջակցություն է հայտնել Հեգսեթին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած Signal Messenger-ում զրույցների հետ կապված սկանդալին, որին ներգրավված էր պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ինքը հավատում է Հեգսեթի կարողությանը՝ դառնալ գերատեսչության լավ ղեկավար։ «Նա տաղանդավոր տղա է։ Նա երիտասարդ է։ Նա խելացի է, շատ կրթված։ Եվ ես կարծում եմ, որ նա շատ լավ, հուսով եմ՝ գերազանց պաշտպանության նախարար […] ...

Գաբրիել Ֆորեի հանրահայտ «Ռեքվիեմով» եզրափակվել է ֆրանկոֆոնիայի երկամսյակը Հայաստանում

10:35 30.04.2025

Գաբրիել Ֆորեի հանրահայտ «Ռեքվիեմով» եզրափակվել է ֆրանկոֆոնիայի երկամսյակը Հայաստանում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպված միջոցառումների եզրափակիչ գալա համերգը՝ նվիրված ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Ֆորեի 180-ամյակին։ Հնչել է Գաբրիել Ֆորեի հանրահայտ «Ռեքվիեմը»։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր […] ...

Թբիլիսիում բռնկված խոշոր հրդեհը չեզոքացվել է

10:33 30.04.2025

Թբիլիսիում բռնկված խոշոր հրդեհը չեզոքացվել է

Թբիլիսիի «Вокзальная площадь» մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող շուկայում վաղ առավոտյան բռնկված խոշոր հրդեհը չեզոքացվել է, հայտնել է գլխավոր հրշեջ-փրկարարական ծառայության պետ Լևան Մուսելիանին։ Մոտավորապես ժամը 6-ին բռնկված հրդեհի մարմանը մասնակցել է մոտ 30 հրշեջ-փրկարարական մեքենա։ Ականատեսների վկայությամբ՝ հրդեհը սկսվել է երկրորդ հարկում գտնվող կոշիկի խանութում։ «Հրշեջների ժամանակին արձագանքման շնորհիվ մենք կարողացանք տեղայնացնել և չեզոքացնել հրդեհը», […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 30-ին

10:18 30.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 30-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...

Մ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներ

10:09 30.04.2025

Մ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներ

Մ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում ճանապարհների ընթացիկ պահպանման շրջանակում կատարվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

WSJ. ԱՄՆ-ը Եգիպտոսին հայտնել է, որ ցանկանում է ազատ անցում կատարել Սուեզի ջրանցքով

10:00 30.04.2025

WSJ. ԱՄՆ-ը Եգիպտոսին հայտնել է, որ ցանկանում է ազատ անցում կատարել Սուեզի ջրանցքով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի սկզբին իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին ասել է, որ ցանկանում է ապահովել ամերիկյան նավերի ազատ անցումը Սուեզի ջրանցքով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով աղբյուրներին։ Հրատարակությունը նշում է, որ Սպիտակ տան ղեկավարի գաղափարը հնչել է Կարմիր ծովում նավերի վրա «Անսար Ալլահ» ապստամբական շարժման կողմից Եմենի […] ...

BACK_TO_TOP