19:54 25.07.2022
Բրյուսելի եվրոպական դպրոցի սիմֆոնիկ նվագախմբի պատանի երաժիշտները նորից Գյումրիի հյուրն են, Հայաստան են այցելել իրենց դիրիժորի՝ ծնունդով գյումրեցի Արման Սիմոնյանի հետ, որը մշտապես ու սիրով եվրոպական հարթակում հանրայնացնում է Հայաստանյան մշակույթը։ Բրյուսելի եվրոպական դպրոցի սաները Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես են եկել համատեղ համերգով։ Բրյուսելի եվրոպական դպրոցի պատանի երաժիշտների ծնողները հանդիսանում են Եվրոպական խորհրդարանի անդամներ։
Եվրոպական դպրոցի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար և դիրիժոր, ջութակահար Արման Սիմոնյանը երկար տարիներ է, որ Բրյուսելում ղեկավարում է նվագախումբը, իր սաների մասին մեծ ոգևորությամբ է խոսում, որոնք եվրոպական դպրոց են հաճախում 9-ը տարեկանից։
10 տարուց ավելի է՝ ղեկավարում է Բրյուսելի եվրոպական դպրոցի լարային բաժինը, դպրոցում հիմնել է սիմֆոնիկ նվագախումբ։ Նվագախմբի ամբողջ կազմով 4 տարի առաջ է եղել Գյումրիում ու դարձյալ սիմֆոնիկ նվագախմբի հետ մասնակցել «Սերունդների երկխոսություն» խորագրով համերգին։ Այս անգամ Հայաստան է եկել նվագախմբի շատ փոքր կազմով՝ Եվրոպայի տարբեր երկրներ ներկայացնող լավագույն 4 պատանի երաժիշտներով։
«Սա ինձ համար ֆանտաստիկ հնարավորություն է, որը ես հեքիաթներում եմ տեսել։ Այս համերգին 2 տարի եմ սպասել, այն լրիվ փոխեց իմ կյանքը։ Սա իմ կյանքի առաջին համերգն է, որտեղ ես ելույթ եմ ունենում պրոֆեսիոնալ երաժիշտների հետ, իսկ այդ հնարավորության համար ես պարտական եմ Հայաստանին»,- ասում է Բրյուսելի եվրոպական դպրոցի սան Ջուլիա Բարբերոն։
«Արդեն 3-րդ տարին է, որ սովորում եմ Արման Սիմոնյանի մոտ, հասցրել եմ ջութակի շատ գեղեցիկ գործեր նվագել սովորել, նա ինձ մոտիվացնում է ու ստիպում շատ պարապել, ճիշտ է՝ դժվար է, բարդ գործեր ենք նվագում, երբեմն հոգնում եմ, բայց նա մեզ պարտադրում է միշտ ժպիտով նվագել»,- նշում է Բրյուսելի եվրոպական դպրոցի սան Իրինա Բոդեվինսը։
Բրյուսելյան դպրոցի հայաստանյան այցը և Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգը մշակութային համագործակցությունից բացի, մեկ այլ կարևորություն էլ ունի։ Այն հնարավորություն է Հայաստանն ու հայկական մշակույթը Եվրոպայում հանրայնացնելու։
«Գլխավորն այն է, որ մեր երաժիշտ երեխաները հնարավորություն ունեն նվագել պրոֆեսիոնալ երաժիշտների հետ, դա մեզ համար մի յուրահատուկ կամուրջ է, հատկապես որ Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է։ Հայաստանն ու Իտալիան բարեկամ երկրներ են, և այս իրավիճակում մենք բարեկամանում ենք նաև մշակութային ոլորտում, քանի որ մեր երեխաները Հայաստանում պրոֆեսիոնալ նվագախմբի հետ երաժշտություն են ստեղծում»,- իր տպավորությունների մասին է պատմում Եվրոպական խորհրդարանի Իտալիայի ներկայացուցիչ Միրկո Բարբերոն։
Բրյուսելի եվրոպական դպրոցի նվագախմբի դիրիժորը կապը հայրենի քաղաքի հետ պահպանում է Կարա Մուրզայի անվան երաժշտական քոլեջի միջոցով, պարբերաբար վարպետության դասեր է անցկացնում գյումրեցի երիտասարդ ջութակահարների համար։ Այս անգամ քոլեջում մասնակցել է լարային գործիքների ամառային ճամբարին։
Մենակատարների շքերթին եվրոպացի ջութակահարները և Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարել են համաշխարհային կոմպոզիտորների՝ Չայկովսկու, Բախի, Մենդելսոնի և այլ դասականների լավագույն ստեղծագործությունները։ Համատեղ համերգային հանդիպման Գյումրիի սիմֆոնիկի հետ եվրոպացի պատանի երաժիշտներն արդեն ծրագրում են նաև հաջորդ տարի։ «Մենակատարների շքերթ», որով Գյումրիի սիմֆոնիկը փակեց իր համերգաշրջանը։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...