«Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ, ամենայն հավանականությամբ, դատական գործընթաց կսկսվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

«Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ, ամենայն հավանականությամբ, դատական գործընթաց կսկսվի

17:26 26.02.2018

«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանն այսօր լրագրողներին հայտնել է՝ չի բացառվում, որ Թեղուտի գործով դատարան կարող են դիմել:

«Այո՛, մենք պատրաստվում ենք և, ամենայն հավանականությամբ, կսկսենք դատական գործընթաց: Հաշվի առնելով կոռուպցիայի այն ծավալը, որ այստեղ կա, կարծում եմ՝ դատական գործընթացը կզուգորդվի նաև քրեական հետապնդման գործընթացներով: Իրականում պատրաստվում ենք իրականացնել նաև, այսպես կոչված, case study: Թեղուտը իդեալական օրինակ է: Հաճախ, երբ խոսում ես միջազգային, պետական մարմինների հետ, իրենք օրինակ են բերում սովետական շրջանից Քաջարանը կամ այլ անուններ են տալիս: Ամեն ինչը Սովետի վրա են գցում, նորանկախ Հայաստանի պայմաններում կարծես թե այդ ամենը գոյություն չունի: Իսկ Թեղուտը նոր հանք է, սկսել է շահագործումը 2014-2015 թվականներից, այսինքն՝ լրիվ նոր իրավիճակ է և արտակարգ գործ է սա, որպեսզի զրոյից իրականացված նախագիծը մանրակրկիտ ուսումնասիրվի՝ իրավական, տնտեսական, բնապահպանական և այլ հարցերով և դիագնոստիկա իրականացվի ամբողջ հանքարդյունաբերության մասով, թե ինչ խնդիրներ կան»,- ասել է Գրիգորյանը:

Իսկ ՀԲՃ քաղաքացիական նախաձեռնության անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանի խոսքով՝ Թեղուտի հանքի շահագործումը նաև մեծ վնաս է հասցրել հարակից գետերին:

««Թեղուտ» ՓԲԸ-ն չի ունեցել Դեբեդ հոսքաջրեր բաց թողնելու թույլտվություն: Դա կոնկրետ խախտում է և քրեական հանցագործություն է ենթադրում: Եթե դու նույնիսկ գետ բաց ես թողնում որոշակի հոսքաջրեր, դրանք ունեն սահմանային թույլատրելի արժեքներ, դրանից ավելի չպետք է լինեն, ու այդ գետերի որակը չպետք է ավելի վատը դառնա, քան մինչ այդ եղել է: Մենք՝ գիտական և ոչ գիտական կառույցներս, ունենք ապացույցներ, որ Շնող և Դեբեդ գետերի ջրի որակը վատացել է և դարձել 5-րդ կարգի ամենավատ որակի ջուր: Այդ հանքավայրը չպետք է շահագործվի, մնացածը շանտաժի մեթոդներ են՝ աշխատատեղեր, սոցիալական բաներ և այլն:  Շանտաժ է, որ իրականացվի Հայաստանի ընդերքի շարունակական թալանը: Ոչ մի մետաղական հանքավայր Հայաստանում չպետք շահագործվի: Դա է մեր միանշանակ կարծիքը և պահանջը»,- հավելել է Գալստյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

13:48 02.08.2025

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

Ինդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...

BACK_TO_TOP