23:07 25.07.2022
Փակ աչքերով անկողնում 20 րոպեից ավելի պառկած լինելը չի նպաստում քնելուն, փոխարենը կարող է հանգեցնել քրոնիկ անքնության, հայտարարել են գիտնականները: Երեք ամենատարածված սխալների վերլուծությունը, որոնք խանգարում են լավ քուն ունենալուն, հրապարակել է CNN-ը:
Մասնագետները վստահեցնում են, որ անկողնում երկար մնալը վատագույն գաղափարներից մեկն է, քանի որ այդ կերպ ուղեղը սկսում է անկողինը կապել քնի, անորակ հանգստի և անքնության հետ: Փակ աչքերով անմիտ պառկելու փոխարեն՝ կլինիկական հոգեբան Մայքլ Գրանդներն առաջարկում է վեր կենալ և ինչ-որ ձանձրալի կամ միապաղաղ բան անել, օրինակ՝ ծալել հագուստը կամ դանդաղ քայլել կիսամութ սենյակում, մինչև քնեք:
Գիտնականները նաև ամենահայտնի սխալներից մեկն են համարել ավելի երկար քնելու համար զարթուցիչի կրկնազանգ միացնելը: Նյու Յորքի Langone Health համալսարանի բնակչության առողջության բաժնի գիտաշխատող Ռեբեկա Ռոբինսը բացատրել է, որ արթնանալուց առաջ օրգանիզմը բնականորեն մոտենում է քնի ցիկլի ավարտին: Ընդ որում, նրա խոսքով, զարթուցիչի կրկնազանգը ստիպում է ուղեղին կրկին ընկղմվել թեթև քնի մեջ: Իսկ երբ մի քանի րոպեից նորից արթնանալու զանգը հնչի, մարդը կլինի ոչ թե քնի ցիկլի վերջում, այլ մեջտեղում, ինչը նրան երկար ժամանակ կստիպի քնկոտ ու անտարբեր զգալ։
Վերջապես, քնի մասնագետները խստորեն խորհուրդ են տվել հրաժարվել սմարթֆոնը քնելիս կողքը դնելու սովորությունից: Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ գիշերային ժամերին գաջեթների չափից ավելի օգտագործումը հանգեցնում է քնելու, գիրության զարգացման, հոգնածության ավելացման և տրամադրության կտրուկ անկման հետ կապված խնդիրների: Գիտնականները դա կապում են կապույտ լույսի մարմնի վրա բացասական ազդեցության հետ, որը արգելափակում է քնի հորմոնի՝ մելատոնինի արտադրությունը: Մասնագետները խորհուրդ են տվել քնելուց առնվազն մեկ ժամ առաջ մի կողմ դնել բջջային հեռախոսներն ու պլանշետները։
17:00 25.06.2025
«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ17:19 25.06.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 20-ին, 21-ին և 23-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 21-ին և 24-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 20-ին և 22-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 22-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի […] ...
17:10 25.06.2025
Վթարային ջրանջատում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 26-ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 27-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Նորագավիթ և Ներքին Շենգավիթ թաղամասերի, Արշակունյաց 260-330 համարների, Արտաշատի խճուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […] ...
17:00 25.06.2025
«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության D խմբի վերրջին` երրորդ տուրում «Չելսին» 3-0 հաշվով հաղթել է «Էսպերանսին»։ Հաղթանակի շնորհիվ Էնցո Մարեսկայի թիմը զբաղեցրել է 2-րդ տեղն ու դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղա «Բենֆիկայի» հետ: Խմբի մյուս խաղում «Ֆլամենգոն» «Լոս Անջելեսի» հետ ոչ-ոքի գրանցեց և գլխավորեց խումբը: Բրազիլական ակումբն էլ հաջորդ փուլում կխաղա Մյունխենի «Բավարիայի» հետ: ...
16:55 25.06.2025
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստըՀունիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք առնչվում են կառուցապատման ոլորտի բարելավմանը, մասնավորապես՝ տեղական տուրքերի դրույքաչափերի հնարավոր մեղմացմանը, կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի հաշվին պետական պարտատոմսերի ձեռքբերման հնարավորությանը, կառուցապատման շուկայի զարգացմանն […] ...
16:49 25.06.2025
Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ հավատում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ի վերջո կհաստատվեն որոշակի հարաբերություններ։ «Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ», – ասել է ամերիկացի առաջնորդը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...
16:47 25.06.2025
Հանդիպում ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներումՀունիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի մշակմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ոլորտում […] ...