13:15 07.08.2018
«Լույս» հիմնադրամն իր գործունեությունը դադարեցրեց, և 24 ուսանող զրկվեց արտերկրում ուսում ստանալու հնարավորությունից։ «Իմ քայլը» հիմնադրամը կֆինանսավորի նրանց ուսումը։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «Իմ քայլը» հիմնադրամի հիմնադիր Աննա Հակոբյանը։
«Դա մի խնդիր էր, որին առնչվեցինք անկախ մեզնից ու չկարողացանք անտեսել։ «Լույս» հիմնադրամը դադարեցրեց գործունեությունը, և տարբեր առաջատար համալսարաններ ընդունված երիտասարդներ մնացին օդում կախված»,-ասաց Հակոբյանը։
Նրա խոսքերով՝ հիմնադրամը նոր է ձևավորվել, դրա պատճառով իրենք ստիպված եղան այս ու այն կողմից գումար հայթայթել։ «Մեզ բաց նամակով դիմեցին այդ երիտասարդները։ Փորձեցինք կամուրջ դառնալ նրանց ու ներդրողների միջև։ Տասնութ հոգու ուսման վարձը կարողացանք փոխհատուցել։ Ընդհանուր առմամբ եղել է 517 հազար դոլարի ներդրում»,- ասաց նա։
Աննա Հակոբյանը տեղեկացրեց, որ ներդրողներ գտնելու հարցում իրեն օգնել են Սերժ Թանկյանը և Արսինե Խանջյանը։ Տեղեկացրեց նաև, որ հարցն արտակարգ լուծում էր պահանջում, իսկ հետագայում պետք է քննարկեն հիմնավոր լուծումներ գտնելու ճանապարհը։
14:46 16.06.2025
Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունիցՀնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ «Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական […] ...
14:38 16.06.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում հունիսի 16-ին և 21-ին կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ […] ...
14:29 16.06.2025
Երևանի այգիներից մեկի հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ հունիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 19/30 հասցեի տարածքում գտնվող այգուն հարակից շինությունում կախված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում պարանով կախված վիճակում […] ...
14:18 16.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 16-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 447 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․92 դրամ: ...
14:10 16.06.2025
Հետախուզվում էր թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեղադրանքովՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Շիրակի մարզի Ջրափի գյուղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել Երևանի բնակիչ 40-ամյա մի տղամարդ: Նա հունիսի 9-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի շրջանառելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...
14:00 16.06.2025
Ներկայացվել է ՊԵԿ-ի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը2024 թվականին հարկատուներին հետ է վերադարձվել 392 մլրդ դրամ գումար, որը 2023 թվականի համեմատ ավելի է 8,1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստի ժամանակ ներկայացնելով ՀՀ ՊԵԿ-ի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը: Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է հաշվետու տարվա ընթացքում իրականացրած […] ...