18:37 26.02.2018
«Խաղաղության օլիմպիադա». ահա այսպիսի անվանում են ստացել 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը, որոնք այս տարի հյուրընկալեց Հարավային Կորեան: Խաղերի փակման արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 25-ին:
Փհենչհանում կայացած խաղերի փակման շքեղ արարողության համար առկա էին բոլոր անհրաժեշտ բաղադրիչները՝ կոստյումներ, հրավառություն, պարային և համերգային շոու, որի ավարտին Օլիմպիական դրոշն իջեցվեց և կատարվեց Օլիմպիական հիմնը:
Հաջորդ ձմեռային Օլիմպիական խաղերը կկայանան 2022թ. Պեկինում: Ընդ որում՝ Պեկինը կդառնա առաջին քաղաքը, որը հյուրընկալած կլինի թե՛ ամառային, թե՛ ձմեռային Օլիմպիական խաղերը:
Խաղերը ռեկորդային էին մասնակիցների քանակով: Այս տարի Օլիմպիադայում սառույցի և ձյան վրա մրցեց 92 երկիր ներկայացնող 2920 մարզիկ:
Օլիմպիադայի հաղթող ճանաչվեց Նորվեգիան՝ նվաճելով 14 ոսկե մեդալ, նույնքան արծաթե և 11 բրոնզե մեդալներ: Երկրորդ տեղում էր Գերմանիան, երրորդում՝ Կանադան:
Իսկ Ռուսաստանի հավաքականը մեդալների քանակով գրավեց 13-րդ հորիզոնականը: Ինչպես և խաղերի ընթացքում, փակման արարողության ժամանակ ևս Ռուսաստանի հավաքականը քայլեց չեզոք դրոշի ներքո: Նման որոշման համար հիմք էին հանդիսացել ռուս մարզիկների կողմից հակադոպինգային կանոնների խախտման 2 դեպքերը: Ռուսաստանը դեռ Օլիմպիական խաղերից առաջ էր հայտնվել դոպինգային սկանդալի կենտրոնում: Դեկտեմբերի սկզբին ընդունած որոշմամբ ՄՕԿ-ն արգելել էր ռուս մարզիկներին հանդես գալ Ռուսաստանի դրոշի ներքո:
Այս տարվա ձմեռային Օլիմպիական խաղերը նշանավորվեցին նաև երկու Կորեաների միջև հարաբերությունների ջերմացմամբ:
Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն իր ելույթում հատուկ ուշադրություն հրավիրեց այս փաստին:
«Դուք ցույց տվեցիք, թե ինչպես մեր փխրուն աշխարհում սպորտը կարող է մոտեցնել մարդկանց: Դուք ցույց տվեցիք, թե ինչպես է սպորտը կամուրջներ կառուցում: ՄՕԿ-ը կշարունակի այս օլիմպիական երկխոսությունը նույնիսկ Օլիմպիական կրակը մարելուց հետո»,- իր խոսքում մասնավորապես նշեց Թոմաս Բախը:
«Խաղաղության օլիմպիադան» հնարավորություն է ստեղծել նաև Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի միջև երկխոսության համար: Փհենյանը Միացյալ Նահանգների հետ բանակցելու պատրաստակամություն է հայտնել: Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին հայտնել է, որ երկու Կորեաների միջև երկխոսությունը և Հյուսիային Կորեա-ԱՄՆ հարաբերությունները պետք է միաժամանակ բարելավվեն, սակայն Միացյալ Նահանգները նշել է, որ վերջնական նպատակը պետք է լինի Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափումը:
Խաղերի փակման արարողությանը ներկա է գտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը, սակայն նրա և հյուսիսկորեական պատվիրակության միջև բանակցություններ չեն կայացել:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...