18:03 26.02.2018
Ստորև ներկայացված տեսանյութում Shantnews-ը ներկայացնում է անտառագետ Այսեր Ղազարյանի մեկնաբանությունն այն մասին, թե ինչ ծավալի հատումներ են կատարվել Թեղուտի հանքավայում: Բանն այն է, որ անկախ փորձագետների խումբը ուսումնասիրություն է իրականացրել և արդյունքները քարտեզագրել: Ընդհարացված պատկերը ցույց է տալիս, որ հատումներ եղել են նաև չթույլատրված վայրերում, հատվել է շատ ավելին, քան նախատեսված է եղել առաջին փուլով, իսկ շենք-շինությունները կառուցվել են ոչ նախատեսված վայրում:
Հիշեցնենք, որ այս տարի հունվարին «Վալլեքս» խմբի ընկերությունները հայտարարեցին, որ դադարեցնում են Լոռու մարզի Թեղուտի պղինձամոլիբդենային հանքավայրի շահագործումը: Նշվում էր, որ ընկերությունը ձեռնպահ է մնում ներկա ծավալներով հանքավայրի շահագործումից մինչև արդյունահանման ծավալների ավելացման հարցի վերաբերյալ լուծումներ ստանալն ու դրանց կենսագործման վերաբերյալ որոշումներ կայացնելը։ Նաև հայտարարվեց, որ ընկերությունը չի կարողանա իր մոտ 1200 աշխատողներին ապահովել բավարար ծանրաբեռնվածությամբ աշխատանքով ու համապատասխան աշխատավարձով: Բնապահպանները, սակայն, շարունակում են պնդել, որ Թեղուտի հանքի շահագործումը դադարեցվել է ոչ թե աշխատանքային, տնտեսական ու ֆինանսական պատճառներով, այլ պոչամբարի վթարային վիճակի համար: Ընկերությունը չի կատարել նաև բնապահպանության նախարարության հետ ստորագրած պայմանագրային պահանջները:
«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանն ասել է, թե չի բացառվում, որ Թեղուտի գործով իրենք դատարան դիմեն, քանի որ կոռուպցիայի հետ առնչվող բազմաթիվ դրսևորումներ կան: Ավելին, կարծում է, որ գործը կզուգորդվի քրեական հետապնդման գործընթացներով` պաշտոնական անփութության, անգործության և այլ հոդվածների հիման վրա:
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...