17:14 30.07.2022
Շիրակի մարզում անտառապատ տարածքների սակավությունը, ջրային ռեսուրսների ոչ նպատակային կառավարումը, օդի աղտոտվածությունը, կանաչ գոտիների պակասն ու ոչ լիարժեք պահպանությունը հանգեցրել են բնապահպանական լուրջ խնդիրների: Դրանք նվազեցնելու ուղղությամբ ինչ ծավալի աշխատանքներ են տարվում կամ ինչքանով են քայլերն արդյունավետ։ Ոլորտի պատասխանատուները այս խնդիրներին են անդրադարձել Գյումրիի «Երկխոսության Մեդիա Կենտրոն»-ում անցկացված քննարկմանը։ Ըստ ներկայացված տվյալների անտառապատ է մարզի տարածքի ընդամենը 1,5%-ը։
Շիրակի մարզում անտառային հողերը 4200 հա են, որից միայն 2300-ն է անտառապատ։ Հողերի մի մասը անտառավերականգնման համար արդեն նպաստավոր չէ, հեկտարներով տարածքներ էրոզիայի են ենթարկվել, և հիմա ծառերը թողնված են բնական վերաճի հույսին։ Ամեն տարի պետական միջոցներով Շիրակի մարզում անտառածածկույթն ավելանում է մոտ 10 հա-ով, բայց սա բնապահպանական առաջնային խնդրի լուծմանն ուղղված էական արդյունք չի ապահովում։
«Արթիկում իրականացվել է էրոզիայի դեմ պայքար անտառատնկման միջոցով, որի արդյունքում ունենք 82 հա կանաչ անտառ՝ ցանկապատով։ Այս տարի ևս մոտ 110 հա տարածքում են մեկնարկել անտառատնկման աշխատանքներ»,- նշում է ՀՀ Շիրակի մարզի գյուղատնտեսության եվ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետի պարտականությունները կատարող Տիգրան Անանիկյանը։
Գյումրիի անտառային հատվածներում ևս ծառատունկ եղել է, բայց քաղաքում կանաչ տարածքները 5 անգամ պակաս են սահմանված նորմերից։ Այս կայուն, բայց վատ ցուցանիշը պահպանվում է կանաչ տարածքների հաշվին տեղի ունեցող կառուցապատումների պատճառով, երբ ծառեր են կտրում, բայց նորերը չեն տնկվում։ Շիրակի մարզի բնապահպանության բաժնի պետն իր դիտարկումներում, ամեն դեպքում, ավելի լավատես էր, քան ներկա պատկերն է։
«Բնականաբար, քաղաքը զարգանում է և կան քաղաքաշինական նորմեր, որոնք ենթադրում են ծառերի հատում, բայց պարտադիր է, որ տարածքի սեփականատերն այլ վայրում ավելի շատ ծառեր տնկի ու կանաչ տարածք ավելացնի»,- նշել է նա։
Ըստ պատասխանատուի, կանաչ տարածքներն, այնուամենայնիվ Գյումրիում ավելացել են, նկատի ուներ քաղաքային աղբավայրի և Մուշ թաղամասի միջև ընկած տարածքում՝ մոտ 15 հեկտարի վրա, հիմնվող նոր անտառաշերտը։
Շիրակի մարզում առկա կենսառեսուրսների կառավարման նպատակով առայժմ մեկ հատուկ պահպանվող տարածք է գործում՝ Արփի լիճը, որն ունի ազգային պարկի կարգավիճակ։ Այժմ մարզում կարիք կա նոր պահպանվող տարածքների ստեղծման, բայց եղածն էլ լուրջ խնդիրներից զերծ չէ։ Կենսաբազմազանության ապահովման տեսանկյունից Արփի լճին սպառնացող վտանգը չկանոնակարգված ջրթողն է, որն առաջին հերթին ազդում է լճում ապրող ձկնատեսակների բազմացման վրա։
«Ինչպես գիտենք, ձկներն իրենց ձկնկիթը սկսում են հունիսի կեսերին ու դնում են հիմնականում ափամերձ հատվածներում, խոտերի մեջ։ Ոչ ճիշտ ժամանակին իրականացվող ջրթողը հանգեցնում է նրան, որ մանրաձուկը չի հասցնում դուրս գալ ձկնկիթից ու չորանում է արևի տակ։ Դրանով ունենում ենք ձկնապաշարի մեծ կորուստ» ,- նշում է «Արփի լիճ» ազգային պարկի փոխտնօրեն Արտակ Ֆարզադյանը։
Իսկ Արփի լիճն հայտնի նաև իր եզակի ֆլորայով և թռչնատեսակներով։ Որպես կենսոլորտային եզակի պահպանավայր, Արփի լիճն ունի ճանապարհների բարեկարգման խնդիր։ Հողե ծածկույթով ճանապարհից բարձրացող փոշին խաթարում է բնության պահպանվող տարածքի օդային ավազանը և էկոհամակարգը։
Ամռան հանգստի սեզոնին, երբ ավելանում է հովեկների հոսքը, քանդված ճանապարհների փոշուն գումարվում են կենցաղային աղբի թափոնները։ Այստեղ արդեն մարդկային գործոնն է, որն ավելի վտանգավոր է բնապահպանական տեսանկյունից։
Քննարկման մասնակիցների կարծիքով շրջակա միջավայրի, ունեցած ռեսուրսների պահպանության ուղղված քայլերից մեկն է կանաչ տեխնոլոգիաների ներդրումը։ Շիրակի մարզում այն զարգացման միտումներ ունի, բայց դեռևս բնական ռեսուրսներն օգտագործվում են չնչին տոկոսով։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...