21:55 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ օգտատերերը հիշեցրին՝ իտալական «Ռենկո» ընկերությունը պատրաստակամություն էր հայտնել Հայաստանում նոր ՋԷԿ-ի շինարարություն սկսել՝ նոր աշխատատեղեր ստեղծելով, ապա հետաքրքրվեցին՝ արդյո՞ք հայկական կողմի պատճառով այդ գործարքը չկայացավ:
«Նմանատիպ գործարքներում մի շատ կարևոր բան կա, որ պետք է արձանագրենք. մասնավորապես՝ «Ռենկո»-ի դեպքն այսպես ասած «պետություն-մասնավոր համագործակցության» շրջանակում պետք է դիտարկենք: «Ռենկո»-ն պարտավորվում էր կառուցել ջերմաէլեկտրակայան, պետությունը պարտավոր էր 20 տարի գնել ամբողջ էլեկտրաէներգիան, որ պետք է «Ռենկո»-ն արտադրեր, և համապատասխանաբար, ներդրումային այն հաշվարկը, որ դրվում էր, ասենք, 300 մլն դոլարի հաշվարկից ելնում է նաև սակագինը»,- ասաց նա:
Ավինյանը ներկայացրեց այս հարցում կառավարության ընդհանուր մոտեցումը, նշեց, որ սխալ է համարում մեկ ընկերության հետ գործարք կնքելը: Փոխվարչապետի խոսքով՝ նման գործարքի համար պարտադիր պետք է հայտարարվի տենդեր, որ ստանան լավագույն առաջարկը, լավագույն սակագինը, որովհետև պետությունն այդտեղ որոշակի պարտավորություն է ստանձնում: Նա մասնավորեցրեց՝ սա վերաբերում է բոլոր տիպի կայաններին, որոնցում պետությունը որոշակի պարտավորություն է ստանձնում՝ որոշակի ժամկետով:
««Ռենկո»-ի հարցը քննարկվում է, մեզ մոտ շատ հարցեր են առաջացել այս գործարքի հետ կապված՝ կասկածելի հարցեր: Մեզ նվազագույնն անհասկանալի է եղել նախորդ կառավարության այն մոտեցումը, որ ուղիղ մեկ ընկերության հետ փորձել է պայմանագիր կնքել, այս մոտեցումն ընդունելի չէ, և այլևս այն չենք կիրառելու նմանատիպ գործարքների համար»,- ասաց նա:
Օգտատերերից մեկը հետաքրքրվեց՝ ի՞նչ են պատրաստվում անել «Վեոլիա ջուր» ընկերության դեպքում, որը ևս մենաշնորհ ունի: Ավինյանն անդրադարձավ ջրանջատումներին, որոնցից դժգոհում են բնակիչները.
««Վեոլիա ջուր»-ը բացատրում է դա հիմնականում վերանորոգման աշխատանքներով՝ այդ աշխատանքների ինտենսիվ փուլով, նաև հեղափոխությունից հետո դրանք ավելի են ինտենսիվացել: «Վեոլիա ջրի» հետ մենք ուղիղ կապի մեջ ենք, բոլոր խնդիրները լուծում ենք շատ օպերատիվ, ես համոզված եմ, որ «Վեոլիա ջուր»-ը վաղ թե ուշ կկարողանա պատշաճ ձևով այս խնդիրները լուծել»:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...