19:48 03.08.2022
Գյումրիում գործող 3 գերեզմանատներում նոր հողհատկացումների համար վաղուց տեղ չկա, բայց անթույլատրելի տարածքներում հուղարկավորությունների արգելք չի գործում, որի հետևանքն է գերեզմանատների նախատեսված սահմաններից դուրս կատարվող թաղումները։ Խնդիրը նոր չէ, բայց կարգավորումների համար հստակ մեխանիզմներ ու լծակներ չկան։ Պատասխանատու կառույցները սա բացատրում են ռեսուրսների պակասով, ինչի արդյունքում գերեզմանատներում ամենօրյա վերահսկողություն իրականացնելն անհնար է։ Այս մասին «Երկխոսության մեդիա» կենտրոնում հրավիրված քննարկմանն ասել է Գյումրիի «Հավերժ հիշատակ» ընկերության տնօրենը։
«Ես համաձայն եմ, որ կատարվում են բոլոր տեսակի ապօրինություններ, բայց ինչու է մեր բնակչության մեջ մտած, որ կարելի է մտնել գերեզմանատներ ու պղծել դրանք, կատարել թաղումներ այնտեղ, որտեղ արդեն հուղարկավորվածներ կան։ Խոսքը մեկ տարի առաջ կատարած հուղարկավորության մասին է, որտեղ կառուցել են, նույնիսկ չեմ պատկերացնում, թե ինչ, դա դուրս է բոլոր տեսակի նորմերից։ Էս պահին, երեկվա դրությամբ դադարեցված է այդ շինարարության ընթացքը։ Այստեղ խնդիր է առաջացել մայրուղով անցնող ճանապարհի վրա կառուցելու համար։ Մեր անձնակազմը շատ փոքր է, և խնդիրն այն է, որ այդ քիչ կազմով հնարավորություն չենք ունենա խստորեն ու մանրակրկիտ վերահսկել, որովհետև 3 գերեզմանատունը միասին մոտ 80 հա է կազմում, մեզ համար դժվար է այդքան տարածքում վերահսկողություն իրականացնել։ Եթե մենք ուզում ենք ունենալ վերահսկվող տարածքներ, պետք է ներդրվեն մեծ գումարներ, վարչական ռեսուրս, բանվորական ուժ և սպասարկում»,- նշել է Գյումրիի «Հավերժ հիշատակ» ՓԲԸ տնօրեն Էդուարդ Բաղրամյանը։
Հուղարկավորություն կատարելու համար ազատ հողատարածքների խնդրի լուծման անթույլատրելի հատվածներում կատարվող հուղարկավորությունները բացառելու այլընտրանքային տարբերակը դիակիզման մեթոդն է։ Սրանով է պատճառաբանվում դիակիզարաններ կառուցելու անհրաժեշտությունը։
«Մենք օրենք ունենք, որն ընդունվել է 2006 թվականի փետրվարի 27-ին դիակիզման վերաբերյալ, որը մինչև հիմա չի կիրառվում, վրահուղարկավորումների մասին օրենք կա, բայց շատ քիչ է կիրառվում, նույնը նաև վերահուղարկավորումների մասին կարող ենք ասել՝ օրենքով սահմանված է, բայց չի վերահսկվում ու շատ դեպքերում նաև գաղտնի է արվում։ Իսկ դիակիզարանների մասով որևէ աշխատանք չի տարվում, ինչը մեր եկեղեցին մերժեց»,- նշել է «Սրաբազան հող» ՀԿ նախագահ Սուսաննա Էլբակյանը։
Քննարկմանը ներկա Շիրակի թեմի հոգևորական Տեր Նշան քահանա Պանֆյորովը շեշտել է, որ Հայ Առաքելական եկեղեցին, այո՛, դեմ է դիակիզմանը և չի հորդորում դիակիզում անել, քանի որ այն քրիստոնեական չէ։
«Երբ որ դիակիզումը կատարվում է, եթե երբևէ ներկա լինեք կհասկանաք, որ մի փոքր դժոխային կրակների է նման, և այնտեղ հանգստություն չկա։ Իսկ երբ որ գնում եք գերեզմանատուն, շրջում եք այնտեղ, ի զարմանս շատերի՝ հանգստություն եք ձեռք բերում, ինչը երբեք դիակիզման ժամանակ չեք զգա»,- ասում է Շիրակի թեմի հոգևորական Տեր Նշան քահանա Պանֆյորովը։
Գյումրիի երեք գերեզամանատներում հուղարկավորությունների համար տեղ չկա, դրանք համարվում են փակ։ Նոր հողատարածք հատկացնելու գործընթացը դեռ շարունակվում է։ 4-րդ գերեզմանատունն է հիմնվում, որի համար քաղաքապետարանը մեկ տարի առաջ Շիրակ գերեզմանատան հարակից հատվածում ձեռք է բերել մոտ 9 հա հողատարածք, որը պատկանում է նախկին խոշորացված Մարմաշեն համայնքին։ Հողհատկացման գործընթացը մեկ տարի է՝ փաստաթղթային ձևակերպումների փուլում է ու դեռ հայտնի էլ չէ, թե երբ կավարտվի։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...