19:26 02.08.2022
Կիպրոս կղզում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է գրանցել։ Այս մասին երեքշաբթի օրը՝ օգոստոսի 2-ին, հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը։
Գերատեսչությունում պարզաբանել են, որ վարակվածը 40-ամյա տղամարդ է, նրա մոտ եղել են վարակի կլինիկական ախտանիշներ, հայտնում է RT-ն։
«Համապատասխան արձանագրություններն առաջին իսկ պահից իրականացվել են։ Տղամարդը հոսպիտալացվել է Նիկոսիայի հիվանդանոցի հատուկ տարածքում՝ նրա վիճակի դիտարկման և հետագա գնահատման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանում կապիկի ծաղիկով վարակված միակ հիվանդը դուրս է գրվել Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցից, գրում է Մոսկվա 24-ը։
Ռուսաստանում կապիկի ծաղիկի նոր դեպք դեռ չի հայտնաբերվել, հայտնում է aif.ru. կայքը։
Ավելի վաղ՝ օգոստոսի 2-ին, «Ռոսպոտրեբնադզորը» հայտնել էր, որ կապիկի ծաղիկի ծանր ընթացքի դեպքում հիվանդի մոտ կարող է առաջանալ գլխուղեղի բորբոքում (էնցեֆալիտ), իսկ երկրորդական բակտերիալ վարակի ընդհանրացման դեպքում՝ սեպսիս։
Քանի որ ցաները հայտնվում են նաև լորձաթաղանթների վրա, կարող են զարգանալ բերանի խոռոչի, ինչպես նաև շնչառական օրգանների վարակներ, մասնավորապես՝ թոքաբորբ։
Օգոստոսի 1-ին Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը նահանգում արտակարգ դրություն է հայտարարել վարակի տարածման պատճառով։ Դա արվել է նահանգում պատվաստումների ջանքերը կենտրոնացնելու համար, գրում է Reedus-ը։
Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոկուլը հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 28-ը արտակարգ դրություն է հայտարարել կապիկի ծաղիկի բռնկման պատճառով։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը08:20 23.06.2025
Իսրայելի բանակը գրանցել է Իրանից հրթիռի արձակումԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) գրանցել են Իրանի տարածքից հրթիռների արձակում։ «Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության ուժերը գրանցել են Իրանից Իսրայելի պետության տարածքի ուղղությամբ հրթիռների արձակում: Պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի մի քանի շրջաններում հրթիռներ հայտնաբերելուց հետո ազդանշաններ են հնչեցվել։ Բնակչությանը կոչ […] ...
08:10 23.06.2025
Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհահատվածիցՀունիսի 22-ին, ժամը 21:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 20 շենքի բակում քամու հետևանքով ծառը շրջվել է և փակել ավտոճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել […] ...
08:00 23.06.2025
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կա զոհՀունիսի 23-ին, ժամը 00։28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկ չհասած տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Ford» և «GAZ-53» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...
23:59 22.06.2025
ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվելՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...
23:44 22.06.2025
«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգովԱնգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...
23:29 22.06.2025
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըՀունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...