19:55 02.08.2022
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին օգոստոսի 2-ին ասել է, որ իր այցը Թայվան «վկայում է թայվանական ժողովրդավարությանն աջակցելու ԱՄՆ հանձնառությունը»:
«Մեր Կոնգրեսի պատվիրակության այցը Թայվան ցույց է տալիս Ամերիկայի անսասան հանձնառությունը՝ աջակցելու Թայվանի կենսունակ ժողովրդավարությանը: Մեր այցը ուղղված է փոխադարձ անվտանգության, տնտեսական գործընկերության և ժողովրդավարական կառավարմանը»,- ասել է Փելոսին՝ Թայվան ժամանելուն պես։
Նա նշել է, որ ԱՄՆ պատվիրակության այցը կղզի «ոչ մի կերպ չի հակասում ԱՄՆ-ի երկարամյա քաղաքականությանը, որը հիմնված է 1979 թվականի Թայվանի հարաբերությունների մասին օրենքի վրա»։ Քաղաքական գործիչը նշել է, որ Վաշինգտոնը կշարունակի ընդդիմանալ ստատուս քվոն փոխելու միակողմանի ջանքերին։
«Թայվանի ղեկավարության հետ մեր քննարկումները կկենտրոնանան գործընկերոջը մեր աջակցությունը վերահաստատելու և մեր ընդհանուր շահերի առաջմղման վրա, ներառյալ ազատ և բաց Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջխաղացմանը»,- հավելել է Փելոսին:
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի համերաշխությունը Թայվանի 23 միլիոն ժողովրդի հետ այսօր ավելի կարևոր է, քան երբևէ», քանի որ աշխարհը, ըստ քաղաքական գործչի, կանգնած է ինքնավարության և ժողովրդավարության միջև ընտրության առաջ։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի՝ Փելոսիի այս այցը Թայվան, 25 տարվա ընթացքում առաջին պաշտոնական այցն է։
Փելոսիին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Սոնգշան օդանավակայանում։ Օդանավն ուղեկցվել է Թայվանի ռազմաօդային ուժերի կործանիչներով։
Չինաստանը անհապաղ փակել է Թայվանի նեղուցի տարածքում քաղաքացիական ավիացիայի օդային տարածքը և այդ ուղղությամբ ուղարկել Սու-35 կործանիչներ։ Ֆուջյան նահանգում օդային ազդանշաններ են հնչել։
Սպասվում է, որ կղզի ժամանելու հաջորդ օրը Փելոսին օգոստոսի 3-ին հյուրանոցում տեսակոնֆերանս կանցկացնի, կայցելի Օրենսդրական յուան (Թայվանի խորհրդարան), կհանդիպի կղզու ղեկավարության հետ և նախքան Թայվանից մեկնելը կմեկնի Ջինգմեի Մարդու իրավունքների հիշատակի այգի։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը խիստ բողոք է հայտնել Փելոսիի կղզի կատարած այցի կապակցությամբ։ Նրանք ևս մեկ անգամ կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել միջամտությունը ՉԺՀ-ի ներքին գործերին և զսպել Թայվանի անկախությունը ջատագովող ուժերին: Նախարարությունը նաև Փելոսիի այցն անվանել է Չինաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում։
Պեկինը նախազգուշացրել է Վաշինգտոնին, որ Փելոսիի ժամանումը կղզի կունենա «լուրջ հետևանքներ», և Չինաստանը կտրուկ միջոցներ կձեռնարկի։
ԱՄՆ-ում կարծում են, որ Չինաստանը պետք է իրեն պատասխանատու պահի և լարվածություն չստեղծի Փելոսիի այցի ֆոնին։ Երեկ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին նշել է, որ Փելոսիի այցը ոչինչ չի փոխել ԱՄՆ-ի վարած «մեկ Չինաստանի» քաղաքականության մեջ։
Պաշտոնական հարաբերությունները ՉԺՀ կառավարության և նրա կղզու նահանգի միջև ընդհատվել են 1949 թվականին, երբ Կուոմինթանգի ուժերը՝ Չիանգ Կայ-շեկի գլխավորությամբ պարտվել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ քաղաքացիական պատերազմում և տեղափոխվել է Թայվան։ Կղզու և մայրցամաքային Չինաստանի միջև կապը վերսկսվել է 1980-ականների վերջին: ԱՄՆ-ն բացահայտորեն աջակցում է Թայվանի իշխանություններին։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը08:31 23.06.2025
Թրամփը հայտարարել է, որ Իրանի բոլոր միջուկային օբյեկտները ոչնչացվել ենԱՄՆ ռազմական գործողության հետևանքով Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտներն ամենաշատն են վնասվել, կիրակի օրը Truth Social-ի եթերում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին հուշարձանային վնաս է հասցվել, ինչպես ցույց են տալիս արբանյակային պատկերները։ «Ավերում» ճիշտ տերմինն է: Ամենավատ վնասը հասցվել է գետնի մակարդակից շատ ցածր։ Հենց նշանակետին», – գրել է նա։ Հունիսի […] ...
08:20 23.06.2025
Իսրայելի բանակը գրանցել է Իրանից հրթիռի արձակումԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) գրանցել են Իրանի տարածքից հրթիռների արձակում։ «Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության ուժերը գրանցել են Իրանից Իսրայելի պետության տարածքի ուղղությամբ հրթիռների արձակում: Պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի մի քանի շրջաններում հրթիռներ հայտնաբերելուց հետո ազդանշաններ են հնչեցվել։ Բնակչությանը կոչ […] ...
08:10 23.06.2025
Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհահատվածիցՀունիսի 22-ին, ժամը 21:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 20 շենքի բակում քամու հետևանքով ծառը շրջվել է և փակել ավտոճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել […] ...
08:00 23.06.2025
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կա զոհՀունիսի 23-ին, ժամը 00։28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկ չհասած տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Ford» և «GAZ-53» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...
23:59 22.06.2025
ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվելՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...
23:44 22.06.2025
«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգովԱնգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...