Շոյգուն Հասանովի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+11.09 oC

Շոյգուն Հասանովի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

20:25 02.08.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Այս մասին օգոստոսի 2-ին հայտնել են Շոյգուի գլխավորած վարչությունում։

«Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում է ՌԴ ՊՆ-ում։

Երեքշաբթի ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են ղարաբաղյան պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Հուլիսի 27-ին Հայաստանը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Փառուխ և Խրամորթ գյուղերում Ադրբեջանի գործողությունների։ Հայցադիմումում նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները, որոնք կատարվել են 2021-2022 թվականներին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իռլանդիայում զբոսաշրջիկը սայթաքել է և ընկել 214 մետր բարձրությամբ ժայռից

09:50 06.05.2024

Իռլանդիայում զբոսաշրջիկը սայթաքել է և ընկել 214 մետր բարձրությամբ ժայռից

Իռլանդիայի Քլեր կոմսությունում 20-ամյա զբոսաշրջիկը սայթաքել է և ընկել 214 մետր բարձրությամբ ժայռից։ Այս մասին հայտնում է Mirror-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Մոհերի ժայռերի վրա, երբ 20-ամյա աղջիկը բարձրանալիս է եղել հետիոտնային արահետով։ Տուժածն ընկել է գետը։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ միջադեպը որակվել է որպես դժբախտ պատահար։ ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոնի պարտության մասին

09:30 06.05.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոնի պարտության մասին

Իսրայելական բանակը հայտնել է, որ հարվածել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոնին, որը, ենթադրաբար, գտնվում է Գազայի կենտրոնում գտնվող Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) համալիրում և օգտագործվել է իսրայելական բանակի վրա հարձակվելու համար: Հայտարարությունը հրապարակվել է Իսրայելի պաշտպանության բանակի Telegram ալիքում։ Հարվածը տապալել է հրամանատարական կենտրոնը, ասվում է զեկույցում։ Հայտարարության մեջ ասվում է նաև, որ […] ...

ԱՄՆ-ը պատրաստում է Գայանային Վենեսուելայի վրա հարձակման․ Մադուրո

09:20 06.05.2024

ԱՄՆ-ը պատրաստում է Գայանային Վենեսուելայի վրա հարձակման․ Մադուրո

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ռազմականացնում է Լատինական Ամերիկան ​​և պատրաստում է Գայանային Վենեսուելայի վրա հարձակման։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Մադուրոն երկրի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսի հետ զրույցում ընդգծել է, որ Գայանան վերածվել է Լատինական Ամերիկայի տարածաշրջանում և Վենեսուելայում խաղաղությանը սպառնացող վտանգի էպիկենտրոնի։ Նրա խոսքով՝ Գայանայում տեղակայվել են ԿՀՎ-ի […] ...

Իրանը նախատեսում է աշնանը սկսել «Քարունի» ատոմակայանի ռեակտորի շինարարությունը

09:05 06.05.2024

Իրանը նախատեսում է աշնանը սկսել «Քարունի» ատոմակայանի ռեակտորի շինարարությունը

Իրանը ծրագրում է այս տարվա աշնանը սկսել «Քարունի» ատոմակայանի «միջուկային կղզու» կառուցումը, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին։ «Միջուկային կղզին» շենքերի և կառույցների համալիր է, որն ապահովում է ատոմակայանի միջուկային ռեակտորի աշխատանքը: Աստծո օգնությամբ այս տարի կիրականացվի «Քարունի» ատոմակայանի «միջուկային կղզու» առաջին բետոնաթափումը»,-Իրանի կառավարությունը մեջբերել է Էսլամիի խոսքերը: Անցյալ տարվա հոկտեմբերի վերջին […] ...

Հարավային Կորեան կմասնակցի ԱՄՆ-ի կիբեր վարժանքներին

08:48 06.05.2024

Հարավային Կորեան կմասնակցի ԱՄՆ-ի կիբեր վարժանքներին

Հարավային Կորեայի կիբեր օպերացիաների հրամանատարությունը կմասնակցի բազմազգ կիբեր վարժանքներին, որը կգլխավորի Միացյալ Նահանգները` Հյուսիսային Կորեայի կողմից անվտանգության սպառնալիքների աճի ֆոնին: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությանը։ Ըստ հրապարակման՝ Հարավային Կորեայի ինը զինվորականներ կմասնակցեն Cyber ​​Flag առցանց զորավարժություններին, որոնք տեղի կունենան ԱՄՆ Վիրջինիա նահանգում։ Զորավարժությունների նպատակն է բարելավել բազմազգ համագործակցության հմտությունները […] ...

Գերմանական Hesse ֆրեգատը վերադարձել է Գերմանիա

23:59 05.05.2024

Գերմանական Hesse ֆրեգատը վերադարձել է Գերմանիա

Գերմանական Hesse ֆրեգատը, որը նախկինում մասնակցել է ԵՄ Aspides առաքելությանը Կարմիր ծովում Եմենի հութիների շարժման դեմ, վերադարձել է Գերմանիա, կիրակի օրը հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը։ «Հեսսե» ֆրեգատն ուղարկվել էր Կարմիր ծով փետրվարի վերջին՝ որպես ԵՄ ծովային Aspides առաքելության մաս, այն տեղափոխում էր մոտ 240 Բունդեսվերի անձնակազմ, որը պաշտպանում էր առևտրային նավերը», – ասվում է […] ...

BACK_TO_TOP