Բժիշկը զգուշացրել է գլխացավ առաջացնող հայտնի մթերքի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

Բժիշկը զգուշացրել է գլխացավ առաջացնող հայտնի մթերքի մասին

23:23 21.08.2022

Պանիրը առողջարար, համեղ և սիրված մթերք է, սակայն դրա չարաշահումը կարող է գլխացավեր և այլ բացասական հետևանքներ առաջացնել, ասել է էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան։ Այս մասին բժիշկը պատմել է իր Telegram ալիքում։

Էնդոկրինոլոգի կարծիքով՝ պանրի չափավոր օգտտագրծումը շատ օգտակար է. այն հարուստ է կալցիումով և ճարպերով, ինչպես նաև սպիտակուցներով, սակայն չպետք է օգտագործել այս մթերքը որպես սպիտակուցի հիմնական աղբյուր՝ բարձր կալորիականության պատճառով։ Պավլովան զգուշացրել է, որ պանիրն այնքան համեղ է, որ կարող է նույնիսկ սննդային կախվածություն առաջացնել, ուստի այն ուտելիս շատ կարևոր է կալորիաները հաշվելը։

Բժիշկը հորդորել է չտարվել պանրով, հատկապես հասուն պանրով, նաև այն պատճառով, որ այն կարող է գլխացավի պատճառ դառնալ։ Բանն այն է, որ պարունակում է մի նյութ, որը կոչվում է տիրամին: «Այն պարունակվում է հնեցված արտադրանքի մեջ։ Այն հատկապես առատ է բոլոր տեսակի կապույտ պանիրներում, չեդդերում, պարմեզանում, նույնիսկ մոցարելլայում։ Տիրամինը կա նաև կարմիր գինու, ձիթապտղի, ընկույզի, ավոկադոյի մեջ»,- պարզաբանել է Պավլովան։

Էնդոկրինոլոգը հատուկ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ միգրենի հակված մարդկանց մոտ դասական համադրությունը՝ պանրի ափսե՝ ընկույզով, խաղողով և գինիով, երաշխավորված ուժեղ գլխացավի պատճառ է և «նման է գլխին կրակոցի»։

Բժիշկը զգուշացրել է, որ գլխացավից բացի, պանիր ուտելը կարող է առաջացնել քրտնարտադրություն, սրտի զարկերի արագացում, ցավ սրտի շրջանում, վերջույթների դող և այլ տհաճ ախտանիշներ։

Էնդոկրինոլոգը հիշեցրել է նաև, որ պանիրը գրեթե կիսով չափ յուղ է, ուստի խստիվ արգելվում է այն տալ ընտանի կենդանիներին. «Ես չէի ցանկանա, որ դուք իմ խոսքերն ընդունեք որպես կատեգորիկ  արգելք: Կերեք, բայց չափավոր, համոզվեք, որ ուշադիր եք ձեր օրգանիզմի ազդակներին և հաշվի առեք կլանված ճարպեր-սպիտակուցներ-ածխաջրեր համադրությունը», – եզրափակել է Պավլովան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալոնսոն դրոններ է օգտագործում «Ռեալի» մարզումներին

20:50 21.06.2025

Ալոնսոն դրոններ է օգտագործում «Ռեալի» մարզումներին

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մարզումների ժամանակ դրոններ է օգտագործում, հայտնում է Marca-ն: 43-ամյա մասնագետը շարունակում է նորագույն տեխնոլոգիաների կիրառումը: Այդպիսի տեխնոլոգիաներ «Ռեալում» նախկինում չէին կիրառվել: Վերևից կադրերը լրացուցիչ ինֆորմացիայի աղբյուր կդառնան մարզչական շտաբի համար: Հատկանշական է, որ «Բայերում» աշխատելու ժամանակ Ալոնսոն դրոններ չի կիրառել: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի առաջին տուրում «Ռեալը» […] ...

Վրաստանի նախագահը ներում է շնորհել 37 անձի

20:39 21.06.2025

Վրաստանի նախագահը ներում է շնորհել 37 անձի

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 մարդու։ Այս մասին հայտնել է Վրաստանի ղեկավարի վարչակազմը։ «Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 անձի։ Համաներումը տարածվել է բանտից դուրս պատիժ կրող 29 անձի և բանտերում պատիժ կրող հինգ անձի վրա, իսկ երեք անձի դատվածությունը մարվել է», – ասվում է հայտարարության մեջ։ Վրաստանի նախագահին Սահմանադրությամբ […] ...

Հրդեհ Բարձրաշեն գյուղում

20:27 21.06.2025

Հրդեհ Բարձրաշեն գյուղում

Հունիսի 21-ին, ժամը 15։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի Իսահակյան փողոցում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թոնրատան և ավտոտնակի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին, մարվել՝ […] ...

Հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը․ ԱԳՆ

20:21 21.06.2025

Հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի մեկնաբանությունն՝ ի պատասխան ԶԼՄ հարցումնորի․ «Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները շարունակում են մշտական կապի մեջ լինել այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: 🇮🇱 Այս պահի դրությամբ՝ հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը: Ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է երկու […] ...

«Բավարիան» հաղթել է «Բոկա Խունիորսին» և դուրս եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

20:10 21.06.2025

«Բավարիան» հաղթել է «Բոկա Խունիորսին» և դուրս եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության C խմբի երկրորդ տուրում «Բավարիան» 2-1 հաշվով հաղթել է «Բոկա Խունիորսին»։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմին 84-րդ րոպեին հաղթանակ է պարգևել Մայքլ Օլիսեն։ Մյունխենյան ակումբը երկրորդ հաղթանակն է տարել, 6 միավոր ունի, խմբի առաջատարն է և դուրս է եկել փլեյ-օֆֆ։ 4 միավորով երկրորդը «Բենֆիկան» է։ «Բոկա Խունիորսը» վաստակել է 1 միավոր, իսկ նորզելանդական […] ...

Բանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՊՆ

20:03 21.06.2025

Բանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՊՆ

Բանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...

BACK_TO_TOP