Որո՞նք են եղել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կարևոր ու արդյունավետ այցերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

Որո՞նք են եղել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կարևոր ու արդյունավետ այցերը

20:33 07.08.2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գնահատմամբ՝ իր երկու ամենակարևոր այցերից մեկը եղել է Աստանա կատարած այցը՝ ԵԱՏՄ հանձնաժողովի կողմից երկու փաստաթղթերի ստորագրման ժամանակ: Այս մասին նա նշեց «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ՝ մասնավորեցնելով, որ այդ այցի ժամանակ փաստաթղթեր են ստորագրվել Չինաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Ըստ Ավինյանի՝ այդ առումով այցը շատ կարևոր էր, որովհետև փաստացի երկու համաձայնագիր ստորագրվեց երկու խոշորագույն և լրջագույն տնտեսություն ունեցող երկրների հետ, ինչը մեծ հնարավորություն է բացում ՀՀ-ի համար. ԻԻՀ-ի հետ համաձայնագիրը մեր երկրին արտոնյալ պայմաններ է տալիս կոնկրետ ապրանքատեսակների համար, իրանական շուկան բացվում է, և տրվում են պրեֆերենցիալ պայմաններ:

Հարցին՝ արդյո՞ք դա հնարավոր չէր նախորդ իշխանությունների օրոք, Ավինյանը պատասխանեց, որ այս հարցում շատ մեծ և կարևոր աշխատանք են իրականացրել հենց նախորդ իշխանության ներկայացուցիչները, և նրանցից շատերը, որ մասնակցել են այս գործընթացին, այժմ նաև ներկա իշխանության ներկայացուցիչներ են, և այդ տուրքը պետք է իրենց մատուցել:

Ավինյանի խոսքով՝ իր երկրորդ կարևոր այցը եղել է Կանադա և ԱՄՆ. այդ այցի արդյունքում, ըստ փոխվարչապետի, Սփյուռքի լայն շրջանակների հետ ունեցել են շփումներ: Ավինյանի կարծիքով՝ այն փոփոխությունը, որ տեղի էր ունեցել Հայաստանում, իրենք հասցրել են այնտեղ, և այդ այցից հետո ունեն մոտ 30 ներդրումային նախագիծ, որոնց վրա այս պահի դրությամբ իրենց գրասենյակն աշխատում է:

Ֆեյսբուքյան օգտատերերին հետաքրքրում էր՝ արդյո՞ք նախատեսվում է կյանքի կոչել ճանապարհաշինական այն աշխատանքները, որ նախորդ իշխանությունը միայն բանավոր կերպով էր իրականացնում: Ավինյանը պատասխանեց, որ հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է մոտավորապես 86 կմ ճանապարհի շինարարություն, ինչպես նաև 62 կմ՝ Համաշխարհային բանկի ծրագրով: Նա նշեց, որ ՏԿՏՏ նախարարության խնայված 1,3 միլիարդ դրամ միջոցները մինչև տարեվերջ, ավելի կոնկրետ՝ աշնան կեսեր, ուղղվելու են ճանապարհաշինությանը:

Արդեն իսկ ընտրված են հատվածները, դրանք հիմնականում Վրաստանի սահման տանող ճանապարհներն են, Գավառից Արցախ տանող ճանապարհը: Փոխվարչապետի համոզմամբ՝ մինչև տարեվերջ բավական մեծ ծավալի ճանապարհաշինական արդյունքներ են լինելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP