Գալիք ընտրությունները շատ հանգիստ կարելի է անցկացնել ԿԸՀ-ի այս կազմով. Տիգրան Ավինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

Գալիք ընտրությունները շատ հանգիստ կարելի է անցկացնել ԿԸՀ-ի այս կազմով. Տիգրան Ավինյան

22:30 07.08.2018

Առաջիկայում սպասվող ընտրություններին ընդառաջ արդյո՞ք կարիք չկա փոխել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը: Օգոստոսի 7-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ օգտատերերից մեկն այս հարցն ուղղեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Վերջինս նկատեց՝ ԿԸՀ-ն ենթադրվում էր, որ պետք է լիներ անկախ մարմին, բարձր լեգիտիմություն ունեցող, ապա նշեց՝ նախկինում եղել են խնդիրներ, որոնք կապված են եղել ոչ միայն ԿԸՀ-ների, այլև ՏԸՀ-ների հետ, տեղի են ունեցել ընտրակեղծիքներ, ընտրակաշառքի բաժանում:

2017-ի ընտրություններում, ըստ Ավինյանի, այս խնդիրները որոշակիորեն արդեն այլ դաշտ էին տեղափոխվել՝ ընտրակաշառքների և ադմինիստրատիվ լծակների կիրառման դաշտ. ԿԸՀ-ն միայն արձանագրում էր այն արդյունքները, որ ստանում էր ՏԸՀ-ներից, սակայն որևէ գործընթաց՝ նեգատիվ, ընտրակեղծարարության հետ կապված, բացակայում էր, ակնհայտ խախտման դեպքեր չեն եղել, դրանք մասսայական բնույթ չեն կրել:

«ԿԸՀ-ն և կազմը, կարծում եմ, հետագայում արդեն, երբ ԱԺ-ն ընտրվի, այդ ընտրված ԱԺ-ն պետք է որոշի՝ ինչ է արվում այդ կազմի հետ: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ գալիք ընտրությունները՝ և՛ Երևանի ավագանու, և՛ ԱԺ, այս կազմով նույնպես շատ հանգիստ կարելի է անցկացնել՝ առանց որևէ խնդրի»,- ասաց նա:

Ավինյանն ընդգծեց՝ այստեղ շատ կարևոր է լինելու իրավապահ մարմինների աշխատանքը: Նա հիշեցրեց՝ 2017-ին հիմնական խնդիրը եղել է ընտրակաշառքների բաժանումը, այսինքն՝ իրավապահները լուրջ ներգրավվածություն պետք է ունենան այս պրոցեսի մեջ այն առումով, որ բոլոր նման դեպքերը պետք է տեղում կանխարգելել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս

22:11 16.06.2025

Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայանիստ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս և մոտ 10 գրամ չորացված կանեփ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

SHANTNEWS

22:00 16.06.2025

SHANTNEWS

Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

21:49 16.06.2025

Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...

Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

21:27 16.06.2025

Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ

21:18 16.06.2025

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ

Հունիսի 10-ից 12-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորությունում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարարը բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Եվրոպական Միության հանձնակատարների և Բելգիայի պաշտոնակիցների հետ՝ քննարկելով Ներքին գործերի նախարարության, ենթակա կառուցվածքային միավորների գործունեությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձագիտական պատվիրակության Հայաստան […] ...

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններին

21:12 16.06.2025

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններին

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ին գումարած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնություններ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի […] ...

BACK_TO_TOP