23:35 07.08.2018
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր՝ օգոստոսի 7-ին, Գյումրիում՝ Շիրակի երկրագիտական թանգարանում, պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք առնչվում էին մարզի մշակութային խնդիրներին։ Նախարարը նախ անդրադարձել է մի քանի ամիս առաջ արված իր հայտարարությանը, թե հնարավորության դեպքում պատրաստ է լինել այն «առաջամարտիկը», որը նախարարությունը Գյումրի կտեղափոխի։ Նախարարը հիմա էլ հայտնել է, թե կառավարության որոշումից է կախված նախարարության՝ Գյումրի տեղափոխելու հարցը։
Հիշեցնենք, որ նախկին նախարար Արմեն Ամիրյանն իր պաշտոնավարման ընթացքում ևս խոսում էր այն մասին, որ ինքը պատրաստ է աշխատել Գյումրիում, իսկ որպես մշակույթի նախարարության շենք կամ վարչություն լինելու է «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի շենքը։ Հիմա էլ Լիլիթ Մակունցը նշում է, որ այդ ուղղությամբ շատ խնդիրներ պետք է լուծել, նախարարությունը Գյումրի տեղափոխելու համար ճիշտ և օբյեկտիվ տեսլական պետք է ներկայացնել։
«Կան մի շարք խնդիրներ՝ սկսած վարչականից, որոնք պետք է լուծումներ գտնեն, և պետք է կառավարությունում այս հարցը քննարկվի՝ կեցության հարց կա, գույքի հարց կա, դա ուղղակի ասելով չէ»,- ասել է Լիլիթ Մակունցը։
Մեր թղթակիցն այնուհետև նախարարից հետաքրքվել է, թե ինչ ճակատագիր է ունենալու այդ ֆիլմի շենքը, պատշգամբը, որը փլուզվում է, նախարարը ասել է, որ դեռևս ոչ մի ֆինանսական միջոց չկա այն վերանորգելու համար, սակայն հնարավոր է քայլեր ձեռնարկեն, բարերարներ գտնեն ու այն վերանորոգեն։ Իսկ դա, պարզվում է, մոտ օրերի կամ այս տարվա հարց չէ։
«Դեռևս որևէ արդյունք չկա, բայց ամեն բան արվում է, որ շենքը վերականգվի։ Չեմ ուզում խոստումներ հնչեցնել, բայց վստահ եղեք, որ այն կվերականգնվի։ Հնարավոր է դիմենք բարերարների օգնությանը, որոնք այլ կառույցներում ներդրումներ են անում, միգուցե առաջակենք` այստեղ ևս ներդրում անեն,այդպես պահպանենք այն»,- ասել է նախարարը։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...