20:52 04.08.2022
Ինչպե՞ս է ստացվում, որ ռուս խաղաղապահների կողմից փակ համարվող Արցախի օդային տարածք է հասնում ադրբեջանական անօդաչու թռչող սարք, այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ից հետո հայտարարվել էր, որ օդային տարածքը փակվում է։ «Հորիզոնի» տաղավարում Վահագն Հակոբյանի հնչեցրած հարցին ի պատասխան ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նշել է․
«Օդային տարածքը փակ չէ, չնայած հայտարարվել էր, որ փակվում է, բայց փաստացի փակ չէ։ Իրավիճակը ցույց տվեց, որ լավ չի վերահսկվում և, բնականաբար, պետք է այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվեն։ Այսօր զորամասին են հարվածում, վաղը կարող են խաղաղ բնակավայրերի հարվածել։ Հետևաբար այս ուղղությամբ պետք են մեխանիզմներ ձեռնարկվեն»,- ասել է Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ այս ձևակերպումներով բնավ էլ մտադիր չէ խուճապի մթնոլորտ ձևավորել , չնայած Արցախում ամեն բան ակնհայտ է, Ադրբեջանի հիմնական թիրախներից մեկն էլ դա է։
« Ադրբեջանը իր նպատակներին է ուզում հասնել նաև ոչ ռազմական ճանապարհով․ պարզ տրամաբանություն, եթե հասկանում են, որ Արցախում չկա հայկական բնակչություն, բոլորս էլ դա հասկանում ենք, ապա չկա խնդիր, որովհետև միջազգային իրավունքի շրջանակներում չբնակեցված հողը որևէ իրավունք չունի։ Հետևաբար, եթե կա այդտեղ բնակչություն, մարդ, իսկ մեր կոնֆլիկտի հիմքում միջազգային հանրությանը ներկայացվող այդ տեսակետի հիմքում մարդն է ու մարդու իրավունքները»,- ասել է նա։
Իսկ ի՞նչ պետք է անի խաղաղապահ զորակազմը, երբ իր պատասխանատվության գոտում խախտում են հրադադարի ռեժիմը, առավել ևս, երբ ռուսական խաղաղապահ զորակազմն էլ հստակ գիտի, թե որ կողմն է խախտել և ինքն էլ իր հայտարարության մեջ արձանագրում է այդ խախտումը, մարտի մեջ մտնի, թե՞ համոզի որ չկրակեն, հարցին Հովհաննիսյանը պատասխանեց՝
Մանրամասները՝ տեսանյութում։
17:24 02.05.2025
Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. փրկարարները որոնում են ավտոմեքենայում գտնված քաղաքացունՄայիսի 2-ին՝ ժամը 15:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դեբեդ գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և չորս օպերատիվ խումբ: Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենայում գտնվել է երկու […] ...
17:18 02.05.2025
Մ3 միջպետական ճանապարհի՝ Սպիտակ-Վանաձորի 11,8 կմ հատվածը հիմնանորոգվել է. վարչապետՄ3 միջպետական ճանապարհի՝ Սպիտակ-Վանաձորի 11,8 կմ հատվածը հիմնանորոգվել է: Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 3 մլրդ 86 մլն դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: ...
17:10 02.05.2025
Կիպրոսում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահինՄայիսի 2-ին Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իննա Թորգոմյանն իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսին։ Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահը հաջողություն և արդյունավետ առաքելություն է մաղթել` ընդգծելով Հայաստանում և Կիպրոսում նստավայր դեսպանների նշանակման կարևորությունը` ի նպաստ երկու երկրների միջև սերտ հարաբերությունների առավել զարգացման: Նախագահ Խրիստոդուլիդեսը գոհունակությամբ […] ...
17:00 02.05.2025
38-ամյա տղամարդու մոտ թմրանյութ և դանակ է հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները մայիսի 1-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 38-ամյա տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մենտամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված և դանակ: 38-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...
16:53 02.05.2025
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ու Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Սևան» և «Աբովյան» ՔԿՀ-ներԱրդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ՝ տեղում ուսումնասիրելու ազատազրկված անձանց պահման ընթացիկ պայմանները, գնահատելու նախատեսվող շինվերանորոգման աշխատանքների ծավալն ու հնարավորությունները։ «Սևան» քրեակատարողական հիմնարկում Ծովինար Թադևոսյանը և Էդգար Հովսեփյանը մասնակցել են նաև ծառատունկին, հետևել են նոր վերանորոգված դասասենյակներում իրականացվող դասապրոցեսին, ճաշարանում ազատազրկված անձանցից […] ...
16:45 02.05.2025
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի ելույթը` Հայաստանի զեկույցի դիտարկմանըՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթ է ունեցել Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 49-րդ հանդիպման շրջանակներում Հայաստանի զեկույցի դիտարկմանը: «Պարո՛ն նախագահ, Հարգելի՛ պատվիրակներ, Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է գլխավորել Հայաստանի պատվիրակությունը Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանում։ Մենք գնահատում ենք այս հնարավորությունը՝ անդրադառնալու մեր առաջընթացին և ներկայացնելու ապագա առաջնահերթությունները կառուցողական ներգրավվածության ոգով։ Մենք […] ...