21:26 07.08.2018
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 7-ին հանդիպել է Արցախում գործունեություն իրականացնող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Արցախի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման սկզբում Գ․Մարտիրոսյանը կարևորել է ֆինանսական ոլորտի դերն ու նշանակությունը Արցախի տնտեսական կյանքում։ Պետնախարարի խոսքերով՝ ոլորտում զբաղվածությունը կազմում է շուրջ 500 աշխատակից՝ 300.000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Գ․ Մարտիրոսյանը նշել է, որ երկար տարիներ պետության և ֆինանսական ոլորտի տնտեսվարողների միջև առկա է համագործակցության բարձր մակարդակ, հատկապես բիզնես վարկավորման և հիպոթեքային վարկավորման ասպարեզներում։
Պետնախարարն անդրադարձել է էլ ավելի վաղ Արցախում մեկնարկած և ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առևտրային բանկերի կողմից որոշ կատեգորիաների ֆիզիկական անձ հաճախորդների անհուսալի և դուրս գրված վարկերի տույժերի և տուգանքների ներման գործընթացին։ Գ․ Մարտիրոսյանի առաջարկով՝ տնտեսվարող բանկային և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են այս հարցում իրենց կառույցների որդեգրած մոտեցումները, որոնք գլխավորապես հանգում էին անհուսալի վարկառուների կուտակած տույժերի և տուգանքների ներմանը և վարկերի վերակազմավորմանը։ Համփոփումն այդ ներկայացումների՝ պետնախարարը կարևորել է բանկերի ֆիզիկական անձ հաճախորդների պատշաճ իրազեկումը՝ կապված այս կամ այն կատեգորիային իրենց պատկանելության և վերոնշյալ ընթացակարգից օգտվելու հնարավորության հետ։
Հանդիպմանը քննարկվել է նաև աշխատանքային քարտերի սպասարկմանը և գործընթացի բաց և մրցակցային մրցութավորմանը, շրջաններում հիպոթեքային շուկայի ակտիվացմանը և բանկային կապիտալի ներգրավմանը, հիպոթեքային վարկավորմամբ վճարվող կանխավճարի հնարավոր մատչելիացման հեռանկարին վերաբերող և ընթացիկ այլ հարցեր։
19:40 24.06.2025
ՆԱՏՕ-ի Հաագայի գագաթնաժողովը պատմության մեջ ամենակարճը կլինի. TimesԱյս տարի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կլինի ամենակարճը մասնակիցների միջև անձնական բանակցությունների առումով և պատմության մեջ ամենաթանկը, քանի որ դրա կենտրոնական միջոցառումը՝ ՆԱՏՕ-ի առաջնորդների նիստը, կարժենա ավելի քան մեկ միլիոն եվրո մեկ րոպեի համար, գրում է «Times» թերթը։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա երեքշաբթի և չորեքշաբթի օրերին Հաագայի Կոնգրեսի շենքում: Նիդեռլանդների կաբինետը նշել է, որ միջոցառման […] ...
19:30 24.06.2025
Ցավը չի անցնում. Մխիթարյանը՝ ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության մասինԱշխարհի ակումբային առաջնությունը կարող է օգնել մեզ հաղթահարել Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության հիասթափությունը, բայց սպին չի անցնում, իտալական La Repubblica-ի հետ զրույցում ասել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Ցավը չի անցնում, դա վատ պարտություն էր: Բայց եկեք չմոռանանք այն ուղին, որը մեզ բերեց եզրափակիչ: Մենք հիանալի խաղեր անցկացրինք: Հետդարձի ճանապարհ, […] ...
19:22 24.06.2025
Թրամփը հույս ունի, որ Չինաստանը նավթ կգնի ոչ միայն Իրանից, այլև ԱՄՆ-իցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Չինաստանը նավթ կգնի ոչ միայն Իրանից, այլև Միացյալ Նահանգներից։ «Չինաստանը այժմ կարող է շարունակել նավթ գնել Իրանից։ Հուսանք, որ նրանք այն մեծ քանակությամբ կգնեն նաև ԱՄՆ-ից», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը […] ...
19:14 24.06.2025
Տեղի է ունեցել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստըՀունիսի 24-ին տեղի ունեցավ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Քննարկվել են՝ – նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, – բենզինի օկտանային թվի փորձաքննության իրականացումը, – էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ստուգաչափման և էլեկտրական մարտկոցների ուտիլիզացման, – ինչպես նաև թեթև արդյունաբերության […] ...
19:06 24.06.2025
«Փյունիկի» մրցակիցը Կանանց ՉԼ–ումԵրևանի «Փյունիկի» կանանց թիմն ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի բուլղարական NSA Sofia թիմի հետ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: «Փյունիկի» կանանց թիմի եվրագավաթային մրցակցի անունը հայտնի է դարձել շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում: «Փյունիկն» ընդգրկվել է 3-րդ խմբում և իր առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 30-ին: ...
19:00 24.06.2025
Քննարկվել են ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ձեռնարկվող քայլերըԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ձեռնարկվող քայլերն ու պլանավորված աշխատանքները, այդ թվում՝ գործողությունների ծրագրի վերջնականացման գործընթացի մանրամասները: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարի տեղակալը կարևորել է վիզաների ազատականացման […] ...