00:28 08.08.2018
Մարմաշենի վանական համալիրը ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ չէ։ Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։ Նախարարի պնդմամբ՝ Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի Մարմաշենի վանական համալիրը ՀՀ կառավարությունը 2001 թվականին անհատույց, անժամկետ օգտագործման է հանձնել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն: Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի՝ օգտագործվող հուշարձանի պահպանությունը, պարտավոր է իրականացնել օգտագործողը, այսինքն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
«Մենք տեղեկացրել ենք, որ Մարմաշենը չի պատկանում մշակույթի նախարարությանը, չի գտնվում մշակույթի նախարարության ենթակայության տակ և հետևաբար, եկեղեցում բոլոր պահպանման, վերականգման պարտականությունները Մայր Աթոռին է պատկանում։ Եվ ամեն դեպքում, հաշվի առնելով, որ այն իրենից ներկայացնում է հուշարձան, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում հուշարձանների պահպանությանը, 2019 թվականին խնայողությունների հաշվին որոշել էին գումար հատկացնել, բայց այդ գումարի մի մասը հատկացնում ենք այս տարի՝ 2018-ից, նորից եմ ասում, չնայած որ իրավական որևէ պարտավորություն չունենք»,-ասել է նախարար Մակունցը։
Պետբյուջեից նախատեսված է հատկացնել 10 մլն դրամ ցամաքուրդի իրականացման նպատակով, որի արդյունքում ստորգետնյա ջրերը կուղղորդվեն կառույցի հիմնատակերից դուրս, նշել է նախարարը:
SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն էլ հակառակն է պնդել՝ ասելով, որ վանական համալիրը Հայ Առաքելական եկեղեցուն է տրված միայն եկեղեցական կարգ, արարողություններ անցկացնելու համար, բոլոր այլ հարցերով պատասխանատու է ՀՀ մշակույթի նախարարությունը, քանի որ եկեղեցին իրենց ենթակայության տակ է:
Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ի նկարահանման խումբն ընդամենը մի քանի օր առաջ էր եղել վանական համալիրում, երբ հերթական քարաթափման դեպքն էր գրանցվել: Գերխոնավացման պատճառով վանական համալիրում թափվում են ոչ միայն եկեղեցու պատերի արտաքին, այլև ներքին քարերը: Վանքի գմբեթի հատվածից մեծ ու փոքր քարեր են պոկվել : Մարմաշենի վանական համալիրի պահպանությունը վտանգված է: Իսկ թե ինչու է նման վիճակի հասել Պահլավունի իշխանների տոհմի կառուցած եկեղեցին, մի քանի պատճառներ են նշվում: Գրունտային ջրերի մակարդակն է բարձր, տեղանքը սողանքային գոտի է: Վանական համալիրի հոգևոր հովիվն էլ չի բացառում, որ շինության ամրության վրա ազդել է նաև ընդամենը 100 մետր հեռավորության վրա գտնվող ՀԷԿ-ը:
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...