Խորվաթիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 12 լեհ ուխտավորներ, վիրավորվել՝ 32-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Խորվաթիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 12 լեհ ուխտավորներ, վիրավորվել՝ 32-ը

13:43 07.08.2022

Շաբաթ օրը Խորվաթիայում լեհ ուխտավորներ տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և հայտնվել ձորը, 12 մարդ է զոհվել, հայտնում է BBC -ին:
Նշվում է, որ ողջ մնացած բոլոր 32 ուղևորները վիրավորվել են, որոնցից 19-ը՝ ծանր:
Ճամփորդությունը, որը կազմակերպել էր Սուրբ Ջոզեֆի եղբայրությունը կաթոլիկ խումբը, ներառում էր երեք քահանա և վեց միանձնուհի: Նրանք ճանապարհորդում էին Մեջուգորե՝ Բոսնիայի կաթոլիկական սրբավայր:
Ուղևորները բոլորը չափահաս լեհեր են եղել, հայտնել են Լեհաստանի ԱԳՆ-ից։
Ավտոբուսը լեհական Չեստոխովա քաղաքից մեկնել է ուրբաթ երեկոյան՝ աղոթքից հետո։ Ուղևորները եղել են Լեհաստանի տարբեր շրջաններից, հայտնել են ԱԳՆ-ից։

Լեհաստանի արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը հանձնարարել են Վարշավայի դատախազությանը հետաքննություն սկսել ողբերգության պատճառների վերաբերյալ, և միջադեպից հետո երկու լեհ նախարարներ մեկնում են Խորվաթիա:
Սկզբում հաղորդվում էր, որ զոհվել է 11 մարդ, սակայն ևս մեկը մահացել է ավելի ուշ հիվանդանոցում։
«Տուժած ուղեւորներից մի քանիսը պայքարում են իրենց կյանքի համար»,- ասել է Խորվաթիայի ներքին գործերի նախարար Դավոր Բոզինովիչը։
Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին՝ Twitter-ում գրառման մեջ հավելելով, որ շտապ օգնության ծառայություններն անում են հնարավոր ամեն ինչ՝ օգնելու համար։
Ուխտագնացությունները դեպի Մեջյուգորյե փոքրիկ քաղաքը շատ տարածված են Լեհաստանում այն ​​բանից հետո, երբ 1980-ականներին տեղի երեխաներն այնտեղ տեսել են Մարիամ Աստվածածնի տեսիլքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթ

13:00 02.08.2025

Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթ

Արգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

12:49 02.08.2025

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

12:40 02.08.2025

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

12:39 02.08.2025

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

Թուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

12:35 02.08.2025

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել

12:30 02.08.2025

«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել

«Բարսելոնան» Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում ընկերական հանդիպում է անցկացրել մայրաքաղաքի համանուն թիմի հետ և հաղթել 7-3 հաշվով: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» հաղթել է 3-2 հաշվով, իսկ երկրորդ կեսում ևս չորս գնդակ է ուղարկել հարավկորեական թիմի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: Ընդորում Հանսի Ֆլիկը երկրորդ խաղակեսում դաշտ է դուրս բերել ամբողջությամբ այլ կազմ: Սա «Բարսելոնայի» երկրորդ ընկերական […] ...

BACK_TO_TOP