12:05 08.08.2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել միջազգային տեսուչներին թույլ տալ մուտք գործել Զապորոժիեի ատոմակայան այն բանից հետո, երբ Ուկրաինան և Ռուսաստանը միմյանց մեղադրել են Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի հրթիռակոծման համար, հաղորդում է The Guardian պարբերականը։
«Ատոմակայանի վրա ցանկացած հարձակում ինքնասպանություն է», – ասել է Գուտերեշը երկուշաբթի օրը Ճապոնիայում կայացած մամուլի ասուլիսում, Հիրոսիմայի խաղաղության հուշահամալիրում աշխարհի առաջին ատոմային ռմբակոծության 77-ամյա տարելիցի արարողությանը մասնակցելուց երկու օր անց:
Գուտերեշն ասել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) անհրաժեշտ է մուտք գործել ատոմակայան:
«Մենք լիովին աջակցում ենք ՄԱԳԱՏԷ-ին ատոմակայանի կայունացման պայմաններ ստեղծելուն առնչվող բոլոր ջանքերում», – ասել է Գուտերեշը։
Ուկրաինան հայտարարել է, որ շաբաթ օրը ռուսական ուժերի հրթիռակոծության հետևանքով վնասվել է ճառագայթման 3 սենսոր, իսկ Զապորոժիեի էլեկտրակայանի աշխատակիցը վիրավորվել է:
Ռուսական ուժերը մարտի սկզբին գրավել են Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող ատոմակայանը, սակայն այն դեռ կառավարում են ուկրաինացի տեխնիկները:
Էներգոդարում Ռուսաստանի կողմից նշանակված իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական ուժերը կիրակի գիշերը «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով հարվածներ են հասցրել ատոմակայանին։ РИА Новости գործակալությունը փոխանցում է, որ բեկորները և հրթիռային շարժիչն ընկել են ատոմակայանի գործող էներգաբլոկից 400 մ հեռավորության վրա։
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի գնդակոծությունը լուրջ սպառնալիք է ստեղծում Եվրոպայի միջուկային անվտանգության համար։ Դեսպանությունից ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ են արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Ուկրաինային ռադիացիոն վտանգավոր օբյեկտներում սադրանքներ թույլ չտալու համար։
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...