00:00 18.08.2022
Լեհաստանի Ռժեշովից գանգի բաց հատվածով ծնված երեխան նորարարական վիրահատության է ենթարկվել։ Նա ծնվել է գանգի հինգերորդ մասով, իսկ ուղեղի հետևի մասը բաց է եղել: Վիրաբույժները հազվադեպ են կյանք փրկում 3D տպագրված վիզուալիզացիայի մոդելներով, գրում է Daily Mail-ը։
Հղիության ընթացքում՝ սկանավորման ժամանակ, դեֆորմացիան չի նկատվել, այլ միայն ծնվելուց հետո։ Ուղեղի բաց հյուսվածքները ենթակա են եղել վարակվելու, ինչը և կարող էր լինել մահացու: Ուստի վիրահատությունը հրատապ է եղել։ Բժիշկներն ընդամենը չորս օր են ունեցել։
Այսպիսով, օգտագործելով աղջկա մարմնի այլ մասերի մաշկը և փափուկ հյուսվածքները, չափազանց նուրբ՝ երկու ժամ տևողությամբ պրոցեդուրայով փրկվել է նորածնի կյանքը։
Այնուամենայնիվ, վիրահատությունը միայն ժամանակավոր լուծում է տվել նրա արատին՝ կանխելով վարակը՝ փակելով նրա գլխի բաց հատվածը։ Հետագայում, բացակայող ոսկորը վերականգնելու համար երեխային լրացուցիչ վիրահատական միջամտությունների պետք է ենթարկեն․ կկիրառվի նաև 3D տպագրության տեխնոլոգիա։ Բժիշկները սպասում են գանգի հետագա զարգացմանը․ այն դեռ աճում է։
Աղջիկը ծնվել է փետրվարին, Ժեշով քաղաքի հիվանդանոցում։ Այնուհետև նրան տեղափոխել են Կրակովի մասնագիտացված մանկական հիվանդանոց: Տեղացի մասնագետները CT և MRI սկանավորում են կատարել՝ նրա գանգի ճշգրիտ վիրտուալ մոդելը ստեղծելու համար: Նրանք ներբեռնել են տվյալները համակարգչում և ուղարկել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում գտնվող Sygnis-ի տեխնիկներին՝ նեյլոնի և խեժերի միջոցով 3D տպելու համար: Տպագրությունը տևել է 26 ժամ։ Մանկական համալսարանական հիվանդանոցի վիրաբույժներին ուղարկելու համար միաժամանակ երկու գանգ են պատրաստել։
Մինչ բժիշկներն օգտագործել են գանգերը՝ ընդօրինակելու բարդ պրոցեդուրան, ինչպես նաև բացահայտելու հնարավոր խնդիրները, որոնց նրանք կբախվեին վիրահատության ընթացքում, երեխային մեկուսացրել են ինկուբատորում՝ նրա ուղեղում վարակները կանխելու համար: Աղջկան կրծքի կաթով կերակրել են խողովակի միջոցով։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Լվովում արհեստական ինտելեկտով ռոբոտ Դա Վինչին յուրօրինակ գինեկոլոգիական վիրահատություն է կատարել 19-ամյա հիվանդի, ում մոտ բժիշկները անպտղություն են ախտորոշել։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը23:59 22.06.2025
ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվելՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...
23:44 22.06.2025
«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգովԱնգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...
23:29 22.06.2025
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըՀունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...
23:20 22.06.2025
ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...
22:58 22.06.2025
Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...
22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...