Վերին Լարսում ստեղծված իրավիճակը կշարունակվի մինչև օգոստոսի վերջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Վերին Լարսում ստեղծված իրավիճակը կշարունակվի մինչև օգոստոսի վերջ

18:18 08.08.2018

Օգոստոսի 6-ին Վերին Լարս մեկնած ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալուց հետո այսօր Shantnews-ի հետ զրույցում նշել է, որ իր համոզմամբ՝ իրադրությունը Վերին Լարսում կշարունակվի մինչև օգոստոսի վերջ:

Նախարարի խոսքերով՝ Լարսում այսօր մեքենաների լուրջ կուտակում կա: Մոտ 3 կմ ձգվող լեռնային նեղ ճանապարհի վրա 550- 600 բեռնատար մեքենաներից բացի, խցանման մեջ են հայտնվել նաև հազարավոր մարդատար մեքենաներ:

«Դարիալի կիրճն ընդամենը երկկողմանի ճանապարհ է, Վրաստան-Ռուսաստանի շատ նեղ և միջանկյալ այդ հատվածում են հիմնականում լինում կուտակումները։ Պատճառը ռուսական կողմի անցակետի տարողունակության պակասն է, այսինքն՝ ընդամենը կարողությունների խնդիր է, որևէ խտրականություն, որևէ ազգի նկատմամբ նման բան չկա, դա բացառված է, մարդիկ աշխատում են շուրջօրյա ռեժիմով»,-նշել է նախարարը՝ ավելացնելով, որ իր տեղեկություններով՝ եթե նախկինում գիշերն անցակետի աշխատանքները դադարեցվում էին, ապա հիմա նույնիսկ նման բան չի արվում, ու անցակետերն աշխատում են շուրջօրյա:

Նախարարի հավաստմամբ՝ միակ խնդիրն անցակետի տարողունակության խնդիրն է, քանի որ այն կառուցվել է նախորդ դարի 90-ական թվականներին, երբ կային և գործում էին այլընտրանքային մյուս ճանապարհները, ու այդ փոքր թողունակությամբ անցակետը, ըստ նրա, հիմնականում նախատեսված էր ԱՊՀ կովկասյան երկրների համար:

«Այսօր չունենք այլընտրանքային ճանապարհներ, փոխարենն աննախադեպ աճել է երրորդ երկրներից Վրաստանով Ռուսաստան կատարվող ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները: Այսօր կա խնդիր, Բաթումը դարձել է լուրջ տուրիստական գոտի և այս տարի, անցած տարվա համեմատ, 40 տոկոսով ավելացել են ուղևորափոխադրումները Վրաստանի Բաթում քաղաք: Այս տարի 40 տոկոսով աճել է նաև մեր մրգի, բերքի արտահանումը, և այս ամենը գումարվելով՝ գոյացել է այս կուտակումը»,- նշել է նախարարը:

Աշոտ Հակոբյանի պնդմամբ՝ Լարսում կուտակումները նոր երևույթ չեն, այդպիսի սեզոնային կուտակումներ արձանագրվել են նաև նախորդ տարիներին, ու այս խնդիրը, ըստ նրա, մեկ օրում լուծվող հարց չէ:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ հայկական կողմն այս խնդիրների վերաբերյալ ռուսական կողմին հարցեր էր ուղղել դեռ 2-3 շաբաթ առաջ, և Լարս հասնելու նպատակը նաև եղել է տեղեկանալը, թե ինչ փուլում է գտնվում տվյալ խնդիրների լուծումը:

«Մոսկավայից մաքսային ծառայության և սահմանապահ ծառայության ղեկավարները ժամանել են Լարսի անցակետ, տեղում ուսումնասիրել են իրավիճակը և հնարավորությունը, որպեսզի կարողանան փոքր-ինչ ընդլայնել, անցակետերն ավելացնել: Նույնիսկ կարող եմ ասել, որ Լարսում վրացական կողմից ելքի հատվածում փոքր անցակետ էին նորից կառուցել, շարժական, ընդամենը խնդիրը ժամանակավորապես արագ լուծելու համար, բայց ըստ ռուսական կողմի նախնական հաշվարկների՝ այդ 18 անցակետն առնվազն պիտի դառնար 26, որպեսզի էս հոսքի պայմաններում կարողանան խնդիրը լուծել»,- ընդգծել է Հակոբյանը:

Նախարարը նաև պարզաբանել է, որ թեև բեռնատար մեքենաների համար առանձին նախատեսված ուղիներ կան, բայց ստեղծված իրավիճակում առավելությունը տրվում է մարդատար մեքենաներին ու մարդկանց տեղափոխմանը, քան, օրինակ, բերքին: Ի դեպ, նախարարը ևս մեկ անգամ հարկ է համարել շեշտել, որ այդ կուտակումները զուտ տեխնիկական բնույթի խնդիր են ու քաղաքական որևէ պատճառ չունեն:

«Այդ կուտակումների մեջ մեր հայերի մասնաբաժինը՝ թե՛ մարդատար ավտոմեքենաների, թե՛ բեռնատարների, 25 տոկոս է կազմում: Այնտեղ ավելի շատ են ռուսները, հետևաբար, քաղաքական ինչ-որ մոտիվացիայի վրա շեշտ դնելը լրիվ անհիմն է ու անտեղին»,- նշել է Հակոբյանը՝ ավելացնելով, որ այս պահին զբոսաշրջության ամենապիկ ժամանակահատվածն է, զբոսաշրջիկների հոսքը դեպի Վրաստան շարունակվում է, ու այս վիճակը, ըստ նրա, կարող է շարունակվել ևս 15-20 օր ու կբարելավվի սեպտեմբերի սկզբին, երբ Ռուսաստանում մեկնարկեն դասերն, ու ավարտվի զբոսաշրջության պիկային շրջանը:

Ի դեպ, նախարարը նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը գումար է հատկացրել կոնկրետ ուսումնասիրություն կատարելու և անցակետերը հնարավորինս ավելացնելու համար: Հայկական կողմը շարունակում է կապ պահել թե՛ ռուսական, և թե՛ վրացական կողմերի հետ, քանի որ զուգահեռաբար քննարկվում է Հարավային Օսիայով նախկինում գոյություն ունեցող ճանապարհի վերաբացման խնդիրը: Նախարարի հավաստմամբ՝ չնայած քաղաքական խնդիրներին, այդուհանդերձ, թե՛ Ռուսաստանը, թե՛ Վրաստանը պատրաստակամ են ճանապարհը վերաբացելու հարցում ու այսօր քննարկում են այդ ճանապարհը վերագործարկելուն վերաբերող մի շարք տեխնիկական բնույթի հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին Մուլահուսեյնովիչ

22:51 02.08.2025

Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին Մուլահուսեյնովիչ

Հայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...

BACK_TO_TOP