23:37 08.08.2018
Օգոստոսի 3-5-ը Բուխարեստի հայկական փողոցում անցկացվել է 5-րդ «Ստրադա Արմենեասկա» փառատոնը։ Ռումինիայի հասարակությանը ներկայացվել են հայկական մշակույթն ու ավանդույթները, ավանդական երգն ու պարը: Այս մասին տեղեկացնում են Ռումինիայում Հայաստանի դեսպանությունից:
Փառատոնն ընդգրկել էր նաև հայկական փողոցին հարակից հայկական եկեղեցին և Առաջնորդարանը, Դուդյան թանգարանն ու գրադարանը, Հայկական մշակութային կենտրոնը:
Փառատոնի օրերին ելույթ են ունեցել հայտնի արտիստներ, այդ թվում` երգչուհի Կորինա Չիրիակն (Corina Chiriac) ու ԻրինաՌիմեսը (Irina Rimes), կիթառահար, երգիչ և կոմպոզիտոր Միհայ Մարջինեան (Mihai Marginean): Ժամանակակից և ջազ երաժշտության կատարումներով փառատոնին հանդես եկան Հայաստանից հրավիրված «Երվանդ Մարգարյան ջազ կվարտետ»-ը և Կարպիս ու Գաբրիել Դեդեյան եղբայրները:
Հաշվի առնելով տարեցտարի փառատոնի այցելուների թվի մեծացումը՝ Բուխարեստի «Արարատ» հրատարակչությունը գրքերի արահետ էր փռել փողոցի ողջ երկայնքով:
Կիրակի օրը Առաջնորդանիստ Սբ. Հրեշտակապետաց եկեղեցում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանի կողմից մատուցվել է Սբ.պատարագ, որին հաջորդել է եկեղեցու բակում Վարդավառի ծեսի բեմականացումը: Հազարավոր այցելուների առջև իրենց հյուրընկալ դռներն էին բացել Հայոց մշակութային Դուդյան կենտրոնում տեղակայված թանգարանն և գրադարանը:
Հայկական փողոցի վրա շարված կրպակներում ներկայացված էին հայկական զարդեր, բազմագույն զարդանախշերով գորգեր և գործվածքներ, նկարազարդումներ: Բացօթյա հայկական ճաշատանը կարելի էր համտեսել հայկական ազգային կերակրատեսակներ և աղանդեր: Երեխաների համար կազմակերպվել էին ստեղծագործական խաղեր և գեղագիտական ուսուցում:
Ռումինահայոց միության հրավերով՝ փառատոնին մասնակցում էին նաև այլ ազգային փոքրամասնություններ՝ հույներ, հրեաներ ու գնչուներ:
10:00 11.05.2025
Շվյոնտեկը սենսացիոն պարտություն է կրելԱշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը չի պաշտպանի Հռոմի «Մասթերսի» տիտղոսը։ Լեհ թենիսիստուհին մրցաշարի երրորդ փուլում 1-6, 5-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Դանիելա Քոլինզից (ԱՄՆ, 35-րդ ռակետ)։ Քոլինզը 1/8 եզրափակչում է, որտեղ կմրցի Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա, 14-րդ ռակետ) – Հեյլի Բապտիստ (ԱՄՆ, 90-րդ ռակետ) զույգի հաղթողի դեմ։ Շվյոնտեկը Հռոմի «Մասթերսի» գործող չեմպիոնն էր։ Իդեպ նա […] ...
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...