Ինչպե՞ս կարող ենք պահպանել գեղեցկությունը խնձորի օգնությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

Ինչպե՞ս կարող ենք պահպանել գեղեցկությունը խնձորի օգնությամբ

11:13 20.08.2022

Խնձորի մեջ պարունակվող վիտամին C-ն պահպանում է մազերի, մաշկի և եղունգների գեղեցկությունը, իսկ կվերցետինը երկարացնում է երիտասարդությունը, ասել է սպորտային բժիշկ և առողջ ապրելակերպի փորձագետ Ալեքսանդրա Պուրիգան։ Նա Lente.ru-ին պատմել է, թե օրական որքան միրգ է պետք ուտել՝ երկար տարիներ գեղեցկությունը պահպանելու համար։

«Անգլերեն հայտնի ասացվածքն ասում է՝ օրական մեկ խնձորը հեռու է պահում բժշկից: Սակայն առողջ մարդու օրական նորման երկու-երեք խնձորն է»,- մանրամասնել է բժիշկը։ Նա այս մրգերի կանոնավոր օգտագործումը, որոնք հարուստ են B, C, E վիտամիններով, կալիումով, կալցիումով, մագնեզիումով, յոդով և մանգանով, առողջ մնալու հիանալի միջոց է անվանել: Գեղեցկությունը նաև անմիջականորեն կապված է առողջության հետ, վստահ է Պուրիգան: Աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրները կարող են ազդել մաշկի վիճակի վրա, ուստի մաշկաբան-կոսմետոլոգները, սկսելով բուժումը, նախ հիվանդին պետք է  ուղղորդեն գաստրո-էնտերոլոգի մոտ՝ բացառելու ստամոքս-աղիքային համակարգի հետ կապված խնդիրները: Խնձորը, շնորհիվ մանրաթելի, օգնում է նաև բարելավել աղիների աշխատանքը և նորմալացնել միկրոֆլորայի հավասարակշռությունը,- ասել է բժիշկը։

«Պետք է օրական 25-30 գրամ մանրաթել ուտել։ Միջին խնձորի մեջ դրա քանակը հասնում է չորս գրամի»,- ասել է Ալեքսանդրա Պուրիգան:
Բջջանյութը նաև օգնում է  ավելի երկար զերծ մնալ քաղցի զգացումից: Այսպիսով, խնձորն օգնում է չչարաշահել սնունդը, վերահսկել քաշը և պահպանել գեղեցիկ կազմվածքը:

Բացի այն, որ խնձորը համեղ և առողջարար միրգ է, դրանցից ստացված մզվածքն ավելացնում են շամպունների, կոնդիցիոներների և մազերի շիճուկների մեջ՝ որպես խոնավեցնող բաղադրիչ:

Արտաքին տեսքի վրա, ըստ մասնագետի, միշտ բացասաբար է ազդում օքսիդատիվ սթրեսը՝ օրգանիզմի ծերացման և գեղեցկության կորստի հիմնական պատճառը: Խնձորը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք կարող են փոխհատուցել այդ սթրեսի ազդեցությունը,  պարզաբանել է բժիշկը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի նախագահը ներում է շնորհել 37 անձի

20:39 21.06.2025

Վրաստանի նախագահը ներում է շնորհել 37 անձի

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 մարդու։ Այս մասին հայտնել է Վրաստանի ղեկավարի վարչակազմը։ «Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 անձի։ Համաներումը տարածվել է բանտից դուրս պատիժ կրող 29 անձի և բանտերում պատիժ կրող հինգ անձի վրա, իսկ երեք անձի դատվածությունը մարվել է», – ասվում է հայտարարության մեջ։ Վրաստանի նախագահին Սահմանադրությամբ […] ...

Հրդեհ Բարձրաշեն գյուղում

20:27 21.06.2025

Հրդեհ Բարձրաշեն գյուղում

Հունիսի 21-ին, ժամը 15։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի Իսահակյան փողոցում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թոնրատան և ավտոտնակի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին, մարվել՝ […] ...

Հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը․ ԱԳՆ

20:21 21.06.2025

Հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի մեկնաբանությունն՝ ի պատասխան ԶԼՄ հարցումնորի․ «Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները շարունակում են մշտական կապի մեջ լինել այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: 🇮🇱 Այս պահի դրությամբ՝ հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը: Ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է երկու […] ...

«Բավարիան» հաղթել է «Բոկա Խունիորսին» և դուրս եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

20:10 21.06.2025

«Բավարիան» հաղթել է «Բոկա Խունիորսին» և դուրս եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության C խմբի երկրորդ տուրում «Բավարիան» 2-1 հաշվով հաղթել է «Բոկա Խունիորսին»։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմին 84-րդ րոպեին հաղթանակ է պարգևել Մայքլ Օլիսեն։ Մյունխենյան ակումբը երկրորդ հաղթանակն է տարել, 6 միավոր ունի, խմբի առաջատարն է և դուրս է եկել փլեյ-օֆֆ։ 4 միավորով երկրորդը «Բենֆիկան» է։ «Բոկա Խունիորսը» վաստակել է 1 միավոր, իսկ նորզելանդական […] ...

Բանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՊՆ

20:03 21.06.2025

Բանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՊՆ

Բանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...

SHANTNEWS

20:00 21.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP