21:53 25.08.2022
Եվրահանձնաժողովի համատեղ հետազոտական կենտրոնը հրապարակել է զեկույց, որում գիտնականները զգուշացնում են՝ կլիմայական իրավիճակը կարող է վատթարանալ:
Իրավիճակը հատկապես բարդ է Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Ռումինիայում, Հունգարիայում, Սերբիայում, Ուկրաինայում, Մոլդովայում, Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում։ Սա մայրցամաքի ընդհանուր 47%-ն է:
Մայրցամաքի ևս 17%-ը լիակատար չորացման եզրին է, և այնտեղ որևէ բուսականություն փրկելու հավանականությունը փոքր է:
Մեծ Բրիտանիայում, որտեղ մի քանի շրջաններում պաշտոնապես հայտարարվել է երաշտ, օգոստոսին ծառերի տերևներն արդեն շագանակագույն երանգ են ստացել։ Ինչպես պարզաբանում են գիտնականները, ծառերը խոնավության աղետալի պակասը «ընկալում են» որպես աշնան վաղ գալուստ։ Զեկույցում զգուշացվում է, որ երաշտը մեծ ազդեցություն կունենա բերքի վրա, մեծապես կբարձրացնի անտառային հրդեհների վտանգը, իսկ Եվրոպայի որոշ հարավային շրջաններում շոգերը կշարունակվեն դեռ մի քանի ամիս:
Նախորդ հինգ տարիների միջին ցուցանիշների համեմատությամբ՝ ԵՄ-ի կանխատեսումները այս տարվա հացահատիկի, եգիպտացորենի բերքի համար կլինեն 16%-ով ցածր, սոյայի հատիկներինը՝ 15%-ով, արևածաղկինը՝ 12%-ով։
«Այս երաշտը, թվում է՝ ամենավատն է վերջին 500 տարվա ընթացքում»,- ասվում է Կենտրոնի զեկույցում: Գիտության հանձնակատար Մարիա Գաբրիելի խոսքերով, մայրցամաքի շոգն աննախադեպ լարվածություն է ստեղծել ամբողջ Եվրամիությունում :
«Մենք տեսնում ենք, որ անտառային հրդեհների թիվը միջինից բարձր է և լրջորեն ազդում է բերքի վրա: Անկասկած, կլիմայի գլոբալ փոփոխությունը տարեցտարի ավելի նկատելի է դառնում»,- համոզված է նա: Բնապահպանների կարծիքով՝ Եվրոպայի գրեթե բոլոր գետերը այս կամ այն աստիճան չորացել են:
Բացի նավարկությանը հասցված ակնհայտ վնասից՝ գետերի չորացումն ազդում է նաև էներգիայի արտադրության վրա։ Զեկույցի համաձայն՝ Եվրոպայում հիդրոէլեկտրակայանների արտադրությունը նվազել է 20%-ով, ամբողջ տարվա ընթացքում շատ երկրներում նկատվել է սաստիկ երաշտ, սակայն իրավիճակը վատթարացել է օգոստոսի սկզբից։ Եվրոպական միջերկրածովյան երկրներում ծայրահեղ շոգերը կարող են տևել մինչև այս տարվա նոյեմբեր, զգուշացնում են բնապահպանները։
18:40 21.06.2025
Tasnim. Իրանը թռիչքների արգելքը երկարաձգել է մինչև հունիսի 22-ըԻրանի իշխանությունները որոշել են հանրապետության օդային տարածքի փակումը երկարաձգել մինչև հունիսի 22-ը։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։ Մինչև հունիսի 22-ը՝ տեղական ժամանակով 14:00-ը (Մոսկվայի ժամանակով ժամը 13:30-ը), բոլոր ներքին և միջազգային չվերթները չեղարկվել են։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր չանցած՝ Իսլամական Հանրապետությունը հակագրոհ սկսեց։ Հաջորդ օրերին երկրները կրկին […] ...
18:30 21.06.2025
«Նոայի» խաղերի ժամանակացույցը ՉԼ-ումՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի խաղերի ժամանակացույցը: «Նոան» չեռնոգորական «Բուդուչնոստի» դեմ առաջին խաղը կանցկացնի հուլիսի 8-ին Աբովյանում։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին: Պատասխան խաղը կանցկացվի հուլիսի 15-ին Չեռնոգորիայում, մեկնարկը՝ Հայաստանի ժամանակով 23:00-ին: ...
18:25 21.06.2025
Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ ֆոտոթակարդներիցՍյունյաց լեռների պես խրոխտները։ Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդներից, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ ...
18:16 21.06.2025
Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հունիսի 20-ին կայացած Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի բովանդակային արդյունքներին, որն անցկացվել է Հայաստանի՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնած «Սոցիալական արդարության գլոբալ […] ...
18:10 21.06.2025
Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում ավարտել է ելույթները: Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում 0-2 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի թիմը 0-3 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում: ...
18:05 21.06.2025
«Կրթվելը նորաձև է Մարալիկում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Մարալիկում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...