22:15 25.08.2022
Բրիտանական արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի երեխան քիչ էր մնում մահանար հրդեհի հետևանքով, երբ նրա ծնողները բացակայում էին։ Այս մասին հայտնում է Metro հրատարակությունը։
Մեգան Մարքլը Archetypes-ի իր փոդքաստում հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականին, երբ նա և արքայազն Հարրին պաշտոնական այցով մեկնել են Աֆրիկա։ Նրանց որդին՝ Արչին, որն այն ժամանակ չորսուկես ամսական էր, մնացել է Մեծ Բրիտանիայում՝ դայակների հետ:
Մարքլի խոսքով՝ ինքն ու իր ամուսինն իմացել են հրդեհի մասին Զիմբաբվեի Նյանգա քաղաքում ելույթ ունենալուց հետո։ Նրանց ծանուցել են, որ վառարանը վառվել է այն սենյակում, որտեղ Արչին պետք է քներ։ Ծխի հոտը զգացել է միջանցքով անցնող աշխատակիցներից մեկը, ուստի հրդեհը ժամանակին մարվել է։
Բարեբախտաբար, հրդեհի ժամանակ Արչին սենյակում չի եղել։ Դայակը, ով պետք է նրան քնեցներ, որոշել է սնվել և երեխային տարել է իր հետ։
Մարքլը պնդում է, որ այդ լուրը ցնցել է և՛ իրեն, և՛ Հարրիին, սակայն նրանք ստիպված են եղել շարունակել այցը և մասնակցել պաշտոնական միջոցառումներին, կարծես ոչինչ չի եղել։
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը երկու երեխա ունեն. նրանց ավագ որդին՝ Արչի Հարիսոն Մաունթբաթեն-Վինձորը, ծնվել է 2019թ. ։2021 թվականին բրիտանական թագավորական ընտանիքի անդամների լիազորությունները թողնելուց և ԱՄՆ տեղափոխվելուց հետո Մեգանն ու Հարրին դուստր ունեցան:
17:52 21.06.2025
Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...
17:45 21.06.2025
«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...
17:38 21.06.2025
Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել էՎլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...
17:28 21.06.2025
Հայաստանի հավաքականների կազմերը․ Ըմբշամարտի Մ20 ԵԱՀունիսի 30-ից հուլիսի 6-ը Իտալիայի Կաորլե քաղաքում կկայանա ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով: Հունահռոմեական ոճի ըմբշամարտ․ 55 կգ՝ Լևոն Ղազարյան 60 կգ՝ Յուրի Կարապետյան 63 կգ՝ Ալեք Մարգարյան 67 կգ՝ Հայկ Քալաջյան 72 կգ՝ Գասպար Տերտերյան 77 կգ՝ Սամվել Տերտերյան 82 կգ՝ […] ...
17:20 21.06.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ հարվածել են Իրանի հարավ-արևմուտքինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են, որ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները ներկայումս հարվածներ են հասցնում Իրանի հարավ-արևմուտքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին։ Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթյունների ձայներ են լսվել Ահվազ քաղաքում և Մահշահր նավահանգստում, և ՀՕՊ-ը աշխատանքներ է տանում սպառնալիքը վերացնելու համար։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը […] ...