09:31 01.03.2018
«Ես ապրեցի և շարունակում եմ ապրել խելառ կյանք»,- մի առիթով ասել է հայտնի ռեժիսոր, սցենարիստ և դերասան Ալբերտ Մկրտչյանը: Մարդ, որի մասին ընկերներն ու ծանոթները մշտապես խոսում են մեծ ոգևորությամբ ու սիրով:
Իր կյանքը նվիրելով թատրոնին ու կինոյին՝ Ալբերտ Մկրտչյանը կարողացել է էկրան բարձրացնել ֆիլմեր, որոնք սիրվել են ու բարձրացրել են սոցիալ-բարոյական արդիական խնդիրներ: Նրա բոլոր կինոհերոսներն ունեն ընդգծված ազգային նկարագիր, նաև հուզական են:
Ալբերտ Մկրտչյանը որպես ռեժիսոր հանդես է եկել «Հուշարձան» (1971թ.), «Կյանքի լավագույն կեսը» (1979թ.,ՀՀ Պետական մրցանակ), «Հին օրերի երգը» (1982թ.), «Մեր մանկության տանգոն» (1985թ., երկուսն էլ` ՀՀ Պետականմրցանակ), «Ուրախ ավտոբուս» (2000թ., ՀՀ Պետական մրցանակ) և այլ ֆիլմերում: Թատրոնում բեմադրել է Կ.Գոլդոնիի«Երկու տիրոջ ծառան», «Ավերված քաղաքի մեղեդին», Գ.Մարկեսի «Սիրային նախատինք բազկաթոռին նստածամուսնուն» և այլ պիեսներ: ՈՐպես դերասան հանդես է եկել «Տղամարդիկ» ֆիլմում՝ Անուշի եղբայր Ջեյմս, «Առօրյան ևտոները» ֆիլմում՝ Սերգո Մարգելյան և «Հյուսիսային ծիածան» ֆիլմի դրվագներից մեկում: Մասնակցել է նաև եղբորը՝ Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանին նվիրված մի շարք ֆիլմերում:
Ալբերտ Մկրտչյանը էմոցիոնալ անձնավորություն էր: Իր մասին նաև ինքն էր այդպես արտահայտվում, իսկ ռեժիսորի մասնագիտությունն իր համար ամեն ինչ էր՝ և՛ մասնագիտություն, և՛ բնավորություն. «Եթե մարդ իր կյանքում տեսնում է որևէ էպիզոդ, մարդկային փոխհարաբերություն, որը իմպուլս է տալիս իրեն՝ դա վերածելու ֆիլմի, ապա նա ռեժիսոր է»:
«Պետք է մանկական անկեղծություն ունենաս», – ասում էր Մկրտչյանը, իսկ ընկերները փաստում են, որ նա ուներ այդ անկեղծությունը, ինչից էլ ծնվում էին իր ֆիլմերը: «Մեր մանկության տանգոն», օրինակ, որը Վենետիկի միջազգային փառատոնում երկու մրցանակ շահեց, «Ոսկե գավաթ» և «Լավագույն կին-դերակատար», ռեժիսորի մանկության տարիներին ապրած էմոցիաների էկրանավորումն էր:
Ռեժիսորը մտմտում էր այն իրականության շուրջ, թե ինչու ավագ սերունդը չի միանում երիտասարդությանը: Այդ իրողությունը ֆիլմի վերածելու մասին էր մտածում, սակայն կյանքը այդքան ժամանակ չտվեց նրան:
Բոլոր նոր ծրագրերը, իսկ այդպիսիք կային, անավարտ մնացին:
Երկարատև հիվանդությունից հետո Մկրտչյանը մահացավ ճիշտ նույն օրը, երբ բոլորեց 81-ամյակը:
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ալբերտ Մկրտչյանը ծնվել է 1937թ. փետրվարի 27-ին, Լենինականում: 1960թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական, 1971թ.` Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսորական բաժինները: 1960-66թթ. եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971թ-ից`«Հայֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, 1995-99թթ.` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, 2003-15թթ`Երևանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: 1980-2001թթ դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (1995թ-ից`պրոֆեսոր), 2001թ-ից՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում էր:
2000թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2007թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներով: 2003թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: 2012թ. արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի:
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...