ՌԴ-ից ձմերուկ է ներկրվում, տեղական ձմերուկով ներքին սպառման պահանջը չի բավարարվում. «Ժողովուրդ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+5.09 oC

ՌԴ-ից ձմերուկ է ներկրվում, տեղական ձմերուկով ներքին սպառման պահանջը չի բավարարվում. «Ժողովուրդ»

09:18 09.08.2018

ձմերուկ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս օրերին գյուղատնտեսական մի շարք ապրանքներ վաճառվում են բավական թանկ գներով։ Խոսքը և՛ մրգերի, և՛ բանջարեղենի մասին է։ Շատերի զարմանքն է հարուցում ձմերուկի բարձր գինը. եթե նախորդ տարիներին ձմերուկը վաճառվում էր կիլոգրամը 80-100 դրամով, ապա հիմա գինը տատանվում է 210-220 դրամի սահմաններում։ Նույնը լոլիկի դեպքում է. հիմա լոլիկի գինը գերազանցում է 300 դրամը, մինչդեռ նախորդ տարվա այս ամիսներին 80-120 դրամով է վաճառվել։ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը թերթի հետ զրույցում ասել է, թե կոնկրետ ձմերուկի և լոլիկի գների աճը պայմանավորված է Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետ։ Միաժամանակ նա տեղեկացրել է, որ այս օրերին ՌԴ–ից ձմերուկ է ներկրվում Հայաստան։

«Հիմա տեղական արտադրության ձմերուկով ներքին սպառման պահանջը չի բավարարվում, այս պատճառով հանրապետություն ձմերուկ ներմուծվում է»,– նշել է նա»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի

15:57 28.03.2024

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության նամակն ուղղված ՀՀ առողջապահության նախարարությանն այն մասին, որ, երկրում բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում օրենսդրության պահպանման նպատակով իրականացվող պետական սանիտարական վերահսկողության ընթացքում, արձանագրվել է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող սննդամթերքի շրջանառության փաստ: Գրության մեջ մասնավորապես նշված է, որ Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ […] ...

Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

15:45 28.03.2024

Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգում են իրականացրել «Սարգսյանների Եղնիկ» ՍՊԸ-ում (Գեղարքունիքի մարզ, գ․ Ճամբարակ)։ Պարզվել է, որ նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...

Քննարկվել են Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը

14:08 28.03.2024

Քննարկվել են Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել շվեյցարական կողմի աջակցությունը Հայաստանին և պատրաստակամություն հայտնել շարունակել երկկողմ համագործակցությունը։ Քննարկվել են Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը: Առանձին անդրադարձ է […] ...

Հանքարդյունահանող 7 ընկերությունների կողմից բյուջե մուտքագրված գումարը բաշխվել է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 33 բնակավայրերի միջև

11:56 28.03.2024

Հանքարդյունահանող 7 ընկերությունների կողմից բյուջե մուտքագրված գումարը բաշխվել է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 33 բնակավայրերի միջև

ՀՀ կառավարության հերթական որոշման համաձայն՝ 2021թ. մետաղական հանքարդյունահանող թվով 7 ընկերությունների կողմից ՀՀ պետական բյուջե մուտքագրված ընդհանուր 52,560,677,2 հազ. դրամ ռոյալթի, որից ազդակիր բնակավայրերին ու ազդակիր բնակավայրեր ներառող համայնքային մասհանումների բաշխաման ենթակա 1,051,213.5 հազ. դրամը (պետական բյուջե մուտքագրված ընդհանուր ռոյալթիի 2 տոկոսը) բաշխվել է ՀՀ Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքների 33 բնակավայրերի […] ...

Ի՞նչ պետք է անեն քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար. ՊԵԿ

11:27 28.03.2024

Ի՞նչ պետք է անեն քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար. ՊԵԿ

Հայտարարագիր ներկայացնելու համար քաղաքացիները նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն: Անձի նույնականացումն իրականացվում է «Ես եմ» hարթակում երկու տարբերակով՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։ Գործարկվել է էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը, որի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Մանրամասները հոլովակում: ...

Քաղաքաշինական կոմիտեի ղեկավարը շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է ավարտին մոտեցող ծրագրերի ընթացքն ու խնդիրները

11:16 28.03.2024

Քաղաքաշինական կոմիտեի ղեկավարը շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է ավարտին մոտեցող ծրագրերի ընթացքն ու խնդիրները

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հանդիպել է կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերում ներգրավված շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ: Քննարկվել են առաջիկայում ավարտին մոտեցող ծրագրերի իրականացման ընթացքը, խոչընդոտներն ու խնդիրների լուծման ուղիները։ Եղիազար Վարդանյանն արձանագրել է գործընկերային փոխադարձ վստահության սկզբունքով աշխատելու կարևորությունը և կոմիտեի պատրաստակամությունը։ Նա հավաստիացրել է, որ կարճ ժամանակում ներկաները կստանան բարձրացրած հարցերի սպառիչ պատասխանները, միաժամանակ […] ...

BACK_TO_TOP