23:00 28.08.2022
Քեմբրիջի համալսարանի գիտնականներն առաջին անգամ ցողունային բջիջներից աճեցրել են ուղեղ, բաբախող սիրտ և այլ օրգանների հիմքեր: 10-ամյա հետազոտության արդյունքների մասին հաղորդվում է Nature ամսագրում հրապարակված հոդվածում։
Փորձի ընթացքում կենսաբաններն աշխատել են երեք տեսակի ցողունային բջիջների՝ սաղմնային ցողունային բջիջների (ESC), տրոֆոբլաստների (TSCs) և iXEN բջիջների հետ: Գիտնականները կարգավորել են էմբրիոգենեզում ներգրավված գեների որոշակի խմբերի արտահայտությունը՝ հասնելով բջիջների կառուցվածքների ինքնակազմակերպման, որոնք զարգացման հաջորդական փուլերով անցել են 8,5 օրվա ընթացքում: Ձևավորվել են կծկվող սրտեր, առաջնային և միջին ուղեղ:
Մարդու սաղմի հաջող զարգացումը պահանջում է ճիշտ փոխազդեցություն այն հյուսվածքների միջև, որոնք կդառնան սաղմ: Բեղմնավորումից հետո առաջին շաբաթվա ընթացքում զարգանում են երեք տեսակի ցողունային բջիջներ. մեկը ի վերջո դառնում է մարմնի սեփական հյուսվածք, իսկ մյուս երկուսը նպաստում են սաղմի զարգացմանը: Այս արտասաղմնային ցողունային բջիջների տեսակներից մեկն ընկերքն է, որը կապում է պտղին մորը և ապահովում թթվածին և սննդանյութեր. իսկ երկրորդը ձվաբջջի պարկն է, որտեղ աճում է սաղմը և որտեղից ստանում է սննդանյութեր։
Գիտնականների հիմնական ձեռքբերումը գրեթե լիարժեք սաղմնային ուղեղի ձևավորումն է, որը կարիք ունի արտասաղմնային հյուսվածքների աջակցության։
Ստացված սաղմերը հարմար հարթակ են սաղմնային գործընթացներն ուսումնասիրելու համար։ Հետազոտողները հույս ունեն, որ դրանք կօգնեն հասկանալ, թե ինչու լաբորատորիայում արտամարմնային բեղմնավորում զարգացնող որոշ սաղմեր գոյատևում են և շարունակում են վերածվել լիարժեք օրգանիզմի, իսկ մյուսները մահանում են:
Քանի որ Մեծ Բրիտանիայի օրենսդրությունը ներկայումս թույլ է տալիս մարդու սաղմերը հետազոտել բեղմնավորումից ոչ ուշ, քան 14 օր հետո, գիտնականները նախատեսում են արհեստական սաղմեր աճեցնել մարդու ցողունային բջիջներից՝ զարգացման հետագա փուլերում փորձեր իրականացնելու համար: Սա կօգնի բացահայտել մարդու օրգանների զարգացման հիմնական մեխանիզմները:
18:16 21.06.2025
Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հունիսի 20-ին կայացած Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի բովանդակային արդյունքներին, որն անցկացվել է Հայաստանի՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնած «Սոցիալական արդարության գլոբալ […] ...
18:10 21.06.2025
Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում ավարտել է ելույթները: Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում 0-2 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի թիմը 0-3 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում: ...
17:52 21.06.2025
Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...
17:45 21.06.2025
«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...
17:38 21.06.2025
Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել էՎլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...