15:34 28.08.2022
Պլաստիկ վիրահատությունից հետո շատերն ավելի անկաշկանդ ու ինքնավստահ են դառնում, ասել է պլաստիկ վիրաբույժ Գլեբ Թումակովը։ Lenta.ru-ի հետ զրույցում նա բացատրել է արտաքին կերպարանափոխության ու երջանկության սերտ հարաբերությունները։
«Անընդհատ տարածվող ու պրոպագանդվող «բոդիպոզիտիվը» ոչ մի կապ չունի ինքնասիրության հետ»,- վստահ է պլաստիկ վիրաբույժը։ Նրա կարծիքով՝ գեղեցիկ մարդն առաջին հերթին առողջ մարդն է։ Նա նշել է, որ ոչ բոլորն ունեն բավարար կամքի ուժ և մոտիվացիա՝ կարգի բերելու իրենց՝ ազատվելու ավելորդ քաշից, սակայն այն մարդկանցից շատերը, ովքեր կարճ ժամանակում կարողացել են բաժանվել բազմաթիվ ավելորդ կիլոգրամներից, հայտնվում են պլաստիկ վիրաբույժի մոտ, որպեսզի ազատվեն որովայնի, ձեռքերի և երբեմն դեմքի զանգվածային ծալքերից: Այս ավելորդ մաշկը և ճարպային հյուսվածքները հնարավոր չէ հեռացնել ֆիզիկական վարժություններով կամ կոսմետիկ պրոցեդուրաներով, ինչպես նաև թաքցնել հագուստի տակ։ Դրանցից ազատվելու միակ միջոցը վիրահատական ճանապարհով վերացնելն է, պարզաբանել է Թումակովը։
Ձեռքերի, որովայնի, դեմքի մաշկը ձգելուց հետո արտաքին տեսքը փոխակերպվում է։ Մարդը ձեռք է բերում հենց այն ձևը, որով իրեն հարմարավետ է զգում։ Նա վառ ապրելու, մեծ նպատակների հասնելու և նոր բաներ փորձելու էներգիա ունի։ Անհետանում են շփոթության և ինքնավստահության զգացումները։ Իրական սերն ու ընդունումը զբաղեցնում են իրենց տեղը,- ասել է Գլեբ Թումակովը:
Այնուամենայնիվ, պլաստիկ վիրաբուժությունը սեփական անձի հետ ներդաշնակություն գտնելու ունիվերսալ միջոց չէ, նշել է վիրաբույժը։ Պատահում է, որ մարդիկ պլաստիկ վիրաբուժության միջոցով փորձում են լրացնել ներքին դատարկությունը, իրենց հոգեբանական խնդիրների լուծումները փնտրում են կլինիկայում։
«Սա անառողջ վիճակ է. Եթե խորհրդակցությունների ժամանակ նման դրդապատճառներ եմ նկատում, հրաժարվում եմ վիրահատությունից։ Այս դեպքում ինքն իրեն «վերափոխելը» ծայրահեղ միջոց է, որը չի հանգեցնում ցանկալի արդյունքի», – մանրամասնել է Թումակովը։
17:52 21.06.2025
Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...
17:45 21.06.2025
«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...
17:38 21.06.2025
Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել էՎլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...
17:28 21.06.2025
Հայաստանի հավաքականների կազմերը․ Ըմբշամարտի Մ20 ԵԱՀունիսի 30-ից հուլիսի 6-ը Իտալիայի Կաորլե քաղաքում կկայանա ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով: Հունահռոմեական ոճի ըմբշամարտ․ 55 կգ՝ Լևոն Ղազարյան 60 կգ՝ Յուրի Կարապետյան 63 կգ՝ Ալեք Մարգարյան 67 կգ՝ Հայկ Քալաջյան 72 կգ՝ Գասպար Տերտերյան 77 կգ՝ Սամվել Տերտերյան 82 կգ՝ […] ...
17:20 21.06.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ հարվածել են Իրանի հարավ-արևմուտքինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են, որ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները ներկայումս հարվածներ են հասցնում Իրանի հարավ-արևմուտքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին։ Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթյունների ձայներ են լսվել Ահվազ քաղաքում և Մահշահր նավահանգստում, և ՀՕՊ-ը աշխատանքներ է տանում սպառնալիքը վերացնելու համար։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը […] ...