Մեծ Բրիտանիայի ապագա թագուհու ազգականը սնանկացել է և ինքնասպան եղել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+32.09 oC

Մեծ Բրիտանիայի ապագա թագուհու ազգականը սնանկացել է և ինքնասպան եղել

17:12 28.08.2022

Բրիտանացի արիստոկրատ Չարլզ Վիլյերսը, որը բրիտանական թագուհու ապագա ամուսնու՝ Կորնուոլի դքսուհի Կամիլայի ազգականն է, նախկին կնոջ հետ երկարատև դատավարությունից հետո սնանկացել և ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնում է The Times թերթը։

Լոնդոնի Durrants հյուրանոցի հյուրասենյակում տնային տնտեսուհին հայտնաբերել է 59-ամյա տղամարդու դի։

Վիլյերսը ամուսնալուծության հայց էր ներկայացրել 2014 թվականին և արդեն ութ տարի  կինը դատական գործընթաց էր սկսել  ալիմենտի համար: Կնոջը հաջողվեց գործի քննությունը տեղափոխել Անգլիա, որտեղ  նա ավելի մեծ հնարավորություն ուներ հաջողության հասնելու : Ամուսինն իր հերթին, պնդում էր , որպեսզի գործը Շոտլանդիայում քննվի և  մեղադրում էր  կնոջը երկամուսնության մեջ։ Ոստիկանության ստուգումից հետո երկամուսնության մեղադրանքները համարվել են անհիմն, 2015 թվականին դատական ​​ծախսերի պատճառով արիստոկրատը կորցրել է իր առանձնատունը։ Նա խրված էր պարտքերի մեջ, ապրում էր  ընկերների մոտ և չվճարեց այն  տան համար, որը նա վարձել էր իր նոր սիրուհու՝ 45-ամյա օպերային երգչուհի Հայդի Իննեսի համար։ 2021-ին դատավորը Վիլյերին ազատեց երեխաների  ալիմենտից՝՝ պատճառաբանելով այն ծանր ֆինանսական վիճակը, որում նա հայտնվել էր։ 2022 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է նրան վճարել իր նախկին կնոջը տարեկան 18000 ֆունտ:

Վիլյերսը բրիտանական թագուհու որդու՝ արքայազն Չարլզի կնոջ՝ Կամիլա Փարքեր-Բոուլզի ազգականն էր: Չառլզը  թագը կժառանգի մոր մահից հետո։ Եղիսաբեթ II-ի որոշմամբ Չարլզի` գահ բարձրանալուց հետո Կամիլան կստանա թագուհու զուգընկերոջ կոչում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ

18:16 21.06.2025

Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հունիսի 20-ին կայացած Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի բովանդակային արդյունքներին, որն անցկացվել է Հայաստանի՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնած «Սոցիալական արդարության գլոբալ […] ...

Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունում

18:10 21.06.2025

Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունում

Թենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում ավարտել է ելույթները: Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում 0-2 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի թիմը 0-3 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում: ...

SHANTNEWS

18:00 21.06.2025

SHANTNEWS

Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»

17:52 21.06.2025

Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»

Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...

«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը

17:45 21.06.2025

«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը

«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...

Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել է

17:38 21.06.2025

Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել է

Վլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...

BACK_TO_TOP