13:45 09.08.2018
Այսօր Երևանի մամուլի ակումբներից մեկում հյուրընկալվել են «Դինգո թիմ» ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանը և «Դինգո թիմ» ՀԿ կոորդինատոր Գոհար Մանուշակյանը: Ինչպես հայտնի է, երեկ համացանցում լուսանկարներ և փաստեր են տարածվել դաժան շնամարտի մասին: Բանախոսներն անդրադարձել են խնդրին` ասելով, որ սովորաբար Քանաքեռավանում են կազմակերպվում, բայց թե որտեղ է կազամկերպվել այս մեկը, դժվարացել են նշել։
«Կենդանիների պաշտանության մասին օրենք Հայաստանն ընդհանարապես չունի, ունենք որոշակի հոդվածներ, որոնք նորմալ որևէ բան չեն կարգավորում: Կենկրետ շնամարտներն արգելվում են քաղաքապետարանի՝ ընտանի կենդանիներ պահելու մասին կանոններով և նախատեսում են տուգանքներ»,- ասել է Օվսաննա Հովսեփյանը՝ հավելելով, որ իրենք Քանաքեռավանում կազմակերպված՝ գամփռների շնամարտերից մեկից հետո դիմել են ոստիկանություն և պատասխան ստացել, որ դրանով մի ՀԿ է զբաղվում, բայց հասարակական կազմակերպության անունը պատասխանի մեջ չի նշվել:
«Բայց կա տնօրենի անունը՝ Մուշեղ Միրիջանյան: Եվ դա, ըստ իրենց կանոնադրության, որակվում էր որպես տեստավորում, այլ ոչ թե շնամարտեր: Այսինքն՝ ստացվում է, որ կարելի է միշտ էլ օրենքից խուսափելու ինչ-որ եզրեր գտնել՝ սպանդը կոչել վնասազերծում, կռիվը կոչել տեստավորում, և անել այն, ինչ սիրտներն ուզի: Սակայն եթե կնդանին վնասված է, նրա վրա կան արյան հետքեր, դա արդեն չի կարելի տեստավորման նորմերի մեջ մտցնել»,- հավելել է Օվսաննա Հովսեփյանը:
Ըստ «Դինգո թիմ» ՀԿ նախագահի՝ իրենք օրենսդրական փոփոխություններով են հանդես եկել:
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...